Նորաձև սարաֆաններ 2016․ 6 ամենաարդիական նմուշները

Ինչ գնել այս ամառ, որպեսզի թրենդային լինել:

Ամառվա ձեր ուղեկիցը կլինի սարաֆանը, թեթև կանացի զգեստը, որը շատ ներդաշնակ կդիտվի սանդալ-գլադիատորներով և ծղոտե գլխարկի հետ թե՛ ծովափնյա, թե՛ քաղաքային զբոսանքի ժամանակ:

Աշխատանքային կերպարի համար սանդալները կարելի է փոխարինել դասական բոկոտիկներով կամ բալետկաներով, իսկ վրայից հագնել ոճային բաճկոն՝ սեզոնի նորաձև գույնի: Երեկոյան բալետկաների փոխարեն հագեք նորաձև բոկոտիկներ, ինչը գեղեցիկ կդիտվի երեկոյան իրադարձության համար:

Սարաֆաններ-վերնաշապիկներ

Սարաֆանները, որոնք նման են գիշերանոցների, համարվում են նորաձև: Դրանք կարող են լինել խորը կտրվածքով: Հիմնականում կարված են մետաքսից, դենիմից, բամբկյա կտորից: Երկարությունը կարող է լինել ըստ ձեր ցանկության:

Սարաֆաններ բաց ուսերով

Սեզոնի մեկ այլ թրենդ են իջեցված թևերով սարաֆանները: Այսպիսի սարաֆաններն անսովոր և նորաձև են դիտվում: Օրինակ, սպիտակ տարբերակը հեշտությամբ կարող է փոխարինել հարսենական զգեստին, եթե պատրաստվում եք հարսանիքը ծովափին անել:

Ծովափնյա սարաֆաններ

Ամառային սեզոնի համար կարճ սարաֆանները պարտադիր պետք է լինեն ձեր զգեստապահարանում: Թեթև և հանգիստ՝ դրանք շատ տեղ չեն գրավում և միշտ պետք են գալիս թե՛ ծովափին, թե՛ այնտեղից դուրս:

Նորաձև նախշազարդեր և կտորներ

Սեզոնի գլխավոր թրենդը նախշազարդերով վառ սարաֆաններ են: Գծերն ամենաշահավետ տարբերակն է: Արդիական են նաև նախշազարդերի համադրությունները: Ոչ պակաս նորաձև են լինելու ծաղկավոր նախշազարդերը և պտավոր սարաֆանները:

Անսովոր կտորներից սարաֆաններ

Հատուկ ուշադրություն է դարձվում կտորներին: Նորաձև են տրիկոտաժից, դենիմից սարաֆանները: Դրանք կարելի է կրել և առանձին, և սպիտակ բլուզի համդրությամբ: Ի դեպ, այս սարաֆանը գեղեցիկ է նայվում կեդերի և այլ սպորտային կոշիկների հետ:

 Հունական ոճի սարաֆաններ

Երեկոյան և հարսանեկան զգեստների նորաձևության մեջ առանձնանում է հունական ձևը, բարձր իրանով և թեթև կիսաշրջազգեստով: Դրանք կարված են թեթև կտորներից՝ նուրբ պաստելային գույների մեջ:

Today's most read news !
  • Մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարևոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի. Նարինե Պետրոսյան
  • Ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում. Գոհար Հովհաննիսյանը՝ ծննդյան օրն ընտանիքից հեռու լինելու մասին
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Մաշա Մնջոյան.«Կտեղափոխվեմ, թե՝ ոչ, ապագան ցույց կտա»
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
Comments

Name: