Latest 10 episodes

Նորաձև բոկոտիկներ 2016. 5 գլխավոր թրենդ

Ամառը ոտքերը և գեղեցիկ բոկոտիկները ցուցադրելու շրջանն է: Ժամանակն է գնել էքստրավագանտ բոկոտիկներ:

 

Այս սեզոնում դիզայներները փոխել են բոլոր հնարավոր նորմերը և կանոնները: Անցյալ տարվա կոպիտ մոդելներին փոխարինելու են եկել կանացի նուրբ բոկոտիկները:

 

Ահա ամառ 2016 թոփ 5 թրենդները.

Թրենդ 1՝ բարձր կրունկ

Ժամանակն է բարձրանալ կրունկների վրա և թագուհի զգալ: Նորաձև սեզոնը նվիրում է գայթակղիչ և ինտրիգային մոդելներ տարբեր ձևի կրունկներով՝ հաստ և բարակ, կարճ, ուղիղ և թեք: Հավաքածուների ստեղծման ժամանակ ոճաբանները աշխատում էին ստեղծել յուրահատուկ մոդելներ, սակայն չէին մոռանում հարմարավետության մասին:

Բարձր հաստ կրունկն ամառային սեզոնի հիթն է: Արդիական են կայուն կրունկները՝ ցածր պլատֆորմայով: Կարող եք ընտրել պաստելային գույնի բոկոտիկներ: Նրանք կդառնան նուրբ կերպարի հիմքը: Ավելի սեքսուալ տեսք ստանալու համար կարող եք ընտրել քարերով, մետաղական զարդերով և կոնտրաստային գույներով բոկոտիկներ:

Թրենդ 2՝ թափանցիկ տարր

Թափանցիկ կոշիկը շատ տարածված է դարձել: Դուք կարող եք ընտրել վառ հիմքով և թափանցիկ կրունկով բոկոտիկներ կամ ամբողջությամբ թափանցիկ մոդել:

Թրենդ 3՝ պլատֆորմ

Պլատֆորմն ամառ 2016-ի մեկ այլ հիթ է: Ուղղակի պետք է ընտրել ուղիղ կամ տրակտորային ոճի: Մեծ պլատֆորման հեշտությամբ կսազի յուրաքանչյուր կերպարին ու ձեզ կհաղորդի կանացիություն և սեքսուալություն:

Թրենդ 4՝ առանց կրունկի

Սեզոնի ֆավորիտներից են առանց կրունկների մի քանի տեսակի բոկոտիկները: Մինիմալիստական ոճի, նուրբ, հյուսվող գոտիներով պաստելային և մետաղական գույների բոկոտիկները շատ նորաձև են:

Մեկ այլ թրենդ է տափակ տակացույով բոկոիկները՝ 3D պատկերներով կամ քարերով ու ոսկե կամ արծաթագույն ներդիրներով: Դրանք վերջնական տեսք կտան ձեր ռոմանտիկ կերպարին:

Թրենդ 5՝ հյուսվածքներով և քուղակապով բոկոտիկներ

Ամբողջությամբ քուղակապված կամ մի փոքր քուղակապով բոկոտիկները սեզոնի թրենդն են: Այսպիսի բոկոտիկները չի կարելի ունիվերսալ անվանել, սակայն դրանք հիանալի կնայվեն գիշերային ակումբի կամ լողափնյա երեկույթի համար:

Հյուսված բոկոտիկները նույնպես չեն կորցնում իրենց արդիականությունը: Ընտրեք ոճային տարբերակ, և այն ձեզ կուրախացնի մեկ սեզոնից ավելի:

Today's most read news !
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
  • Գյումրիում հորաքրոջ տնից 6 միլիոն դրամի զարդեր գողացած 45-ամյա տղամարդը ինսուլտից մահացել է
Comments

Name: