Latest 10 episodes

Ոճի 8 փայլուն խորհուրդ Իվ Սեն-Լորանից

Նորաձևության անարխիստ և ֆեմինիստ Իվ Սեն-Լորանն իր մուսաներին հագցրեց սմոքինգներ, տաբաթներ և թափանցիկ բլուզներ, հորինեց զգեստ-տրապեցիան և «սաֆարի» ոճը, նորաձևություն բերեց բարձր պարանոցով բլուզներ և կամուֆլյաժ:

Նրա հագուստում կանայք իրենց ավելի ազատ և վստահ զգացին՝ հասկանալով, որ գայթակղիչ լինելու համար պարտադիր չէ միայն խորը դեկոլտե և նեղ կրծկալ:

Տաղանդավոր կուտյուրյեյի խորհուրդները շատ օգտակար կլինեն բոլոր կանանց համար:

«Գեղեցիկ լինելու համար կնոջը հարկավոր է ունենալ սև սվիտեր, սև կիսաշրջազգեստ և թևանցուկ քայլել տաղամարդու հետ, ում նա սիրում է»:

Սեն-Լորանը սև գույնը համարում էր նրբագեղության գագաթնակետը: Նրան հաջողվեց այն  դարձնել տոնականից ամենօրյա: Մինչ այժմ այս գույնը համարվում է ամենաունիվերսալը հագուստի մեջ:

«Նույնիսկ ամենագեղեցիկ զգեստին անհրաժեշտ է գոնե մի կաթիլ օծանելիք: Միայն դա զգեստին կհաղորդի ավարտական և կատարյալ տեսք, իսկ ձեզ կավելացնի հրապուրանք և հմայք»:

Կուտյուրյեն չէր սիրում մեծ, ճչացող զարդեր: Նրա սիրած աքսեսուարը եղել է լայն, սև շրջանակով ակնոցը: Սեն-Լորանը խորհուրդ էր տալիս կոստյումները լրացնել արևային ակնոցներով և կարծում, որ լավ և համապատասխան օծանելիքի բույրն ավելի լավ է ընդգծում ոճը, քան մեծ զարդերը:

«Այս կյանքում ես միայն մեկ բանի համար եմ զղջում, որ ջինսերը ես չեմ հորինել»:

Սեն-Լորանը շատ էր սիրում ջինսեր: «Դրանք ունեն ընդգծվածություն, համեստություն, սեքսուալ գրավչություն, հասարակություն՝ ամեն ինչ, ինչի վրա ես հույս եմ դնում իմ հագուստում»,- ասում էր նա: Մի վախեցեք հագնել ձեզ համապատասխան ջինսեր՝ որպես ամենօրյա հագուստ, մինչ այժմ ոչ մի ավելի ունիվերսալ բան դեռ հորինված չէ:

«Կանացի տաբաթները պետք է կանացի լինեն, այնպես նստեն կառուցվածքի վրա, որ ընդգծեն կամ թաքցնեն այն, ինչ պետք է»:

Իվ Սեն-Լորանն առաջիններց է, ով կանանց նվիրեց տղամարդու զգեստապահարանից շատ բաղադրիչներ: Նա իր կյանքից մի քանի տարի ծախսեց, որպեսզի ապացուցի աշխարհին, որ տաբատով կինը գեղեցիկ է: Իհարկե, միայն այն տաբատով, որոնք կատարյալ են նստում նրա կազմվածքին:

 

«Նորաձևությունը անցնում է, ոճը մնում» (Կոկո Շանել):

«Ինձ ֆիզիկապես ցավ է պատճառում տեսնել կնոջը, ով իր ձեռքերով իրեն դարձրել է նորաձևության զոհը և ծիծաղելի ու զարմանալի տեսք ունի», - ասում էր կուտյուրեն: Ամենօրյա կյանքը և պոդիումը նույն բանը չեն: Անհատական ոճը նշանակում է անձնական հատկությունների հաշվի առնում, այն ընդգծում է ուժեղ կողմերը և թաքցնում թերությունները, այլ ոչ թե կուրորեն հետևում նորաձևության թելադրանքներին:

«Նրբագեղ կարելի է անվանել միայն այն շլացուցիչ զգեստը, որը չի կարելի հագնել երկու անգամ»:
Սեն-Լորանը խորհուրդ էր տալիս զգեստի համար գումար չխնայել , որը պետք է, իրոք, կարևոր միջոցառման համար: Զգալ հարմարավետ և ամենալավ տեսքն ունենալը ոսկե կանոն է:

«Սերը լավագույն կոսմետիկան է: Սակայն կոսմետիկան գնել ավելի հեշտ է»: Սեն-Լորանի ամենահայտնի ասածներից է. «Կնոջ ամենալավ հագուստը նրան սիրող տղամարդու գրկախառնությունն է: Սակայն նրանց համար, ովքեր զրկված են դրանից կամ ես»:

Դիզայները պնդում էր, որ իմաստ չկա երջանկություն փնտրել սիրո մեջ, որը կարող է վաղ անցողիկ լինել կամ դժբախտ: Ճիշտ կազմված զգեստապահարանը և սեփական խնամքը կարող են օգնել հաճելի պարգև ստանալ՝ սեր:

 

«Տարիներ ընթացքում ես հասկացա, որ զգեստի մեջ ամենակարևորը կինն է, ով կրում է այն»:

Սեն-Լորանը համարում էր, որ կարևոր է ոչ միայն հագուստ կրել, այլ նաև լինել անհատականություն, ձգտել կատարելության: «Հագուստը պետք է ենթարկվի կնոջ անձին, այլ ոչ հակառակը»:

Today's most read news !
  • Ես պատրաստ եմ անգամ «стерва» խաղալ, բայց ոչ մամա. Յուլյա Ֆինկ
  • «Սուրբ Վալենտինը, մնացած օրերիս նման, ես անց եմ կացնում իմ միակ սիրո հետ». Սոֆի Մխեյան
  • Մխիթարյանը վատառողջ է
  • Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը նախատեսում են 2 մլն դոլար արժեցող հարսանիք
  • Ձերբակալվել են Վարդան Օսկանյանի որդին և ազգականը
  • Նորաձևության քննադատները Քանյե Ուեսթի նոր հավաքածուն «աղբ» են կոչել
  • Խորեն Լևոնյանը «Երգ երգոց»–ի 7-ամյակի մասին
  • «Հոպարնե՛ր, կոչ եմ անում վառոդը չոր պահել». Սերժ Սարգսյանը՝ երկրապահներին
Comments