Եվրո-2016-ից հետո Ռոնալդուն ընտանիքի հետ մեկնել է հանգստի

Պորտուգալիայի հավաքականի հաղթանակից հետո (հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով Ֆրանսիայի հավաքականին 1-0 հաշվով) հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն մեկնել է վաստակած հանգստի ընտանիքի հետ։ Մասնավոր ինքնաթիռում եղել են ֆուտբոլիստի տղան, մայրը, եղբայրը, քույրը, քրոջ երեխաները, մորեղբայրը և մորաքույրը։
 
Ընտանիքի անդամները արդեն հասցրել են ուրախ նկարներով կիսվել իրենց էջերում. բոլորը շատ ուրախ տեսք ունեն։
 
Բնականաբար ամբողջ ընտանիքը երկրպագել է Ռոնալդուին խաղի ժամանակ և ներկա է եղել ստադիոնում։ Նրանք անհանգստանալու առիթ ունեցել են, քանի որ ֆուտբոլիստը խաղի ժամանակ լուրջ վնասվածք ստացավ, լացեց և վերջում թողեց խաղադաշտը։ Այժմ ամեն ինչ անցյալում է և Քրիշտիանուն կարող է նշել իր հաջողությունը օրեր շարունակ։
 

 

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...