Latest 10 episodes

Աշխարհահռչակ հայտնիների անհայտ թոռներն ու թոռնուհիները

Աշխարհահռչակ մարդկանց սիրելի թոռներն ու թոռնուհիները, որոնք այդպես էլ չընտրեցին իրենց ազգականների ճանապարհը, սակայն կարողացան կայանալ այն բնագավառներում, որոնք իրենց ավելի հոգեհարազատ են: 

Ալեն Դելոնի թոռնուհուն կինեմատոգրաֆը երբեք չի հատաքրքրել,  բայց ահա բեմն ու պոդիումը նրա տարերքն են: Այս գեղեցկուհին ներքնազգեստի ցուցադրությունների համար աշխարհում ամենաբարձր վճարվող մոդելներից է:

 

Օդրի Հեփբերնի թոռնուհին  ևս կինոյի փոխարեն ընտրեց պոդիումը, աղջիկը անգամ հասցրել է նկարահանվել աշխարհահռչակ Harper’s Bazaar ամսագրի շապիկին:  

 Նկարահանվել «մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր կանացի դերում ամեն մեկի համարձակությունը չէր ների: Բայց ահա Դակոտան դա արեց, որովհետև նման «խիզախություն» նա արդեն ժառանգել էր իր տատիկից՝ Տեպի Հեդրենից, որը ժամանակին գլխավոր կանացի դերն է խաղացել «Թռչունները» թրիլլերում:

Իսկ ահա Չարլի Չապլինի թոռնուհին դարձավ դրամատիկական դերերի դերասանուհի: նա նկարահանվել է 34 ֆիլմերում, ներառյալ «Գահերի խաղ»-ում:

Էլվիս Փրեսլին ևս հպարտ կլիներ իր թոռնուհու հաջողություններով, եթե տեսած լիներ նրան: 14 տարեկանում աղջիկը ճեմում էր պոդիումի վրա, իսկ 20 տարեկանում նա արդեն աշխարհահռչակ Tatler ամսագրի շապիկին էր: Աղջիկը  նաև նկարահանվել է «Խելահեղ Մաքսը» գեղարվեստական ֆիլմում: Իր ապագա ամուսնու հետ նա հենց այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ է ծանոթացել:

Իսկ ահա Գրեյս Քելլիի թոռնուհուն ոչինչ պետք չէր անել նրա համար, որ իրեն արքայադուստր կոչեն, որովհետև աղջիկը ծնվել է արքայական ընտանիքում: Ու չնայած  աղջկա դիմագծերը բոլորովին նման չեն իր անզուգական տատիկի դիմագծերին, Շարլոտտան իսկապես շատ գեղեցիկ է:

Աշխարհը գլխիվայր շուռ տված «Կնքահայրը» ֆիլմի գլխավոր դերակատար Մառլոն Բրանդոյի թոռը չընտրեց պապիկի ուղին: նա ևս նախընտրեց մոդելային բիզնեսն ու հիմա տղան հանդիսանում է Versace նորաձևության տան պաշտոնական դեմքը:

Էռնեստ Հեմինգուեի թոռնուհուն  իր պապի հետ կապում է միայն ազգանունը, որովհետև աղջիկը բացարձակ ոչ մի ստեղծագործական գործունեությամբ այդպես էլ չզբաղվեց: հակառակ դրան Դրի Հեմինգուեն բավականին պահանջված մոդել դարձավ, որը համագործակցում է Chanel, Gucci, Valentino, Givenchy, Calvin Klein և այլ աշխարհահռչակ բրենդերի հետ:

Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments