Latest 10 episodes

Պատմության ամենհռչակավոր արվեստի գործերի 5 գաղտնիքները

Արվեստի գործ ստեղծելու համար յուրահատուկ տաղանդ և հմտություններ են անհրաժետ։ Պատմության ընթացքում գործունեություն ծավալած շատ նկարիչներ կարողացել են այնպիսի կտավներ ստեղծել, որոնք նմանը չունեն նույնիսկ այսօր։ Սակայն շատ ավելի է մեծանում նրանց գործերի արժեքը, երբ իմանում էք թէ ինչ գաղտնիքներ են թաքնված այդ նկարների մեջ։ Ահա 5 աշխարհահռչակ արվեստի գործեր, որոնք մեծ գաղնիքներ են պարունակում։

Էնդրյու Ուայեթ – Հելգայի նկարները


1980 –ական թվականներին ամերիկացի նկարիչ Էնդրյու Ուայեթը ցնցեց արվեստագետների աշխարհը՝ հրապարակելով մեկ աղջկա 200 –ից ավելի նկար, որոնք նա նկարել էր ավելի քան 1 տասնամյակի ընթացքում։ Այս նկարները Ուայեթը թաքուն էր նկարել, քանի որ այնտեղ պատկերված մոդելը՝ Հելգա Թորսեֆը, մերկ է։ Նկարները հրապարակելուց հետո, Ուայեթը նշել է, որ ավելի քան տասը տարի գաղտնի կերպով աշխատել է այս նկարների վրա, որպեսզի խանդելու առիթ չտա կոջը։

Պիկասո – Տղամարդը կապույտ սենյակում


Այս կտավը Պիկասոն նկարել է 1901 թվականին՝ իր աղքաթության գագաթնակետի ժամանակաշրջանի ժամանակ։ Այս նկարող նա արտահայտել է իր մելանխոլիկ հոգեվիճակը։ Սակայն հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ նկարի ստորին հատվածում ևս մի տղամարդկ է պատկերված, ով կանգնած է նետի պատյանը մեջքին։ Ամենայն հավանականությամբ, Պիկասոն իր գլուխգործոցը ստիպված է եղել նկարել մեկ այլ նկարի վրայից, քանի որ անհրաժեշտ գումարը չի ունեցել՝ նոր կտավներ գնելու համար։ Սակայ սա միայն մեկ վարկած է։ Իսկ թէ ինչ դեր ունի այդ տղամարդը այդ պատկերում՝ ոչ ոք չի կարող ասել։

Վինսենտ վան Գոգ – Աստղազարգ գիշեր


Սա վան Գոգի գլուխգործոցներից մեկն է, որը նա նկարել է հոգեբուժարանում բուժվելու տարիներին։ Այս նկարը նկարվել է 1889 թվականին, սակայն պարունակում է գիտական հայտնագործություն, որը կատարվել է միայն 1940 –ական թվականներին։ Օդի ալեկոծվածությունը շատ երկար տարինել հնարավոր չի եղել բացատրել, սակայն վան Գոգը իր նկարի մեջ անթերի կերպով պատկերել է, թէ ինչ է կատարվում օդի հետ՝ ալեկոծվածության համար։

Մոնեթ – Սահանքներ


Այս նակարը Մոնեթի ոչ այնքան հայտնի նկարներից է։ Սակայն կա մի մեծ գաղտնիք այս նակրի վերաբերյալ։ Մոնեթը՝ նկարելով այս նկարը, չի գիտակցել, որ աչքի թաղաթնի խնդիրների պատճառով սխալ է տեսնում բոլոր գույները։ Հետագայում, վիրահատվելուց հետո, նա այրել իր նկարների մեծ մասը՝ գունային անհեթեության պատճառով, սակայն այս մեկը պահպանվել է։

Գոյա – Ժոզեֆ Բոնապարտ


1823 թվականի իսպանացի նկարիչ Գոյան նկարել է այս կտավը, որտեղ պատկերված է իսպանացի դատավոր Դոն Ռամբ Սաթյուն, սակայն հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ նկարում պատկերվածը ոչ թէ դատավորն է, այլ աշխարհահռչակ զավթիչ Նապոլեոն Բոնապարտի եղբայրը՝ Ժոզեֆ Բոնապարտը։ Քաղաքական հետապնդումների պատճառով Գոյան 20 տարուց ավել գաղտնի էր պահել այս նկարը, ինչից հետո հրապարակել իբրև դատավորի նկար։ Շատ տարիներ անց միայն հնարավոր է եղել պարզել, թէ ով է թաքնված այս գլուխգործոցի քողի տակ։

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: