Latest 10 episodes

10 հայտնիներ, որոնք թողել են ուսումը և դարձել շատ հաջողակ

Ուսումը կարևո՞ր է: Այս մարդիկ թողել են այն և դարձել շատ հաջողակ: Իսկ մենք բոլորս մինչ այժմ հավատում ենք այն միֆին, որ առանց կրթության կյանքում ոչինչ ստացվել չի կարող:

Ռոբերտ Դաունի կրտսեր

Ռոբերտ Դաունի կրտսերը դպրոցը թողել է 17 տարեկան հասակում և միանգամից անցել է դերասանական կարիերային: Ճիշտ է, նրա կյանքը գրեթե կործանվել էր թմրանյութերի պատճառով, սակայն ժամանակի ընթացքում մեծ դերասանը կարողացավ զսպել իրեն և արդյունքում դարձավ իսկական Երկաթե մարդ:

 

Ռիչարդ Բրենսոն

Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը դուրս է եկել դպրոցից 16 տարեկանում: Նա տառապում էր դիսլեքսիայով և ուսմանն առանձնապես կարևորություն չէր տալիս: Ըստ «լեգենդի»՝ դպրոցի տնօրենը ասել է երիտասարդ Բրենսոնին, որ նրա ապագան կա՛մ բանտում է անցնելու, կա՛մ ել միլիոնատեր է դառնալու: Երկրորդ տարբերակն իրականացավ:

 

Շեռ

Հայազգի երգչուհի Շեռը 16 տարեկանում թողել է ուսումը և սկսել է կես դրույքով աշխատել ակումբում՝ որպես պարուհի: Չնայած երգչուհին դպրոցում այնքան էլ վատ չէր սովորում: Սակայն Օսկարի ապագա հավակնորդին սովորելն այնքան էլ չէր հետաքրքրում. նա մանկուց ցանկանում էր հայտնի դառնալ:

 

Ժիզել Բյունդհեն

Բրազիլացի Ժիզել Բյունդհենը 14 տարեկանում թողեց դպրոցը՝ հանուն մոդելի կարիերայի: Դպրոցական կրթության բացակայությունը նրան չխանգարեց դառնալ ամենաշատ վարձատրվող մոդելներից մեկն աշխարհում:

 

Քվենտին Տարանտինո

Քվենտին Տարանտինոն դադարեց սովորել դպրոցում, երբ 15-16 տարեկան էր և այս անգամ նույնպես՝ դերասանական կարիերայի համար: Նա այսօր ամենահայտնի ռեժիսորներից և սցենարիստներից մեկն է, ում անունը գիտի մեզանից գրեթե յուրաքանչյուրը:

 

Չարլի Շին

Դերասան Չարլի Շինը դպրոցից դուրս է վռնդվել խայտառակ կերպով, այն էլ վերջին զանգից երկու շաբաթ առաջ: Շինի կյանքը սկանդալների կծիկ է՝ կապված թմրանյութերի, ալկոհոլի հետ, որոնք երբեմն խանգարում են նրան կինոասպարեզում: Չգիտեմ, սա կարելի է հաջողություն համարել, թե ոչ, բայց Շինի գումարներն ուղղակի հոսում են ջրի պես…

 
Ռայան Գոսլինգ

Հմայիչ Ռայան Գոսլինգը, ինչպես Ժիզել Բյունդհենը, դպրոցը լքել է հարգելի պատճառներով: Նա ցանկակնում էր իր կինոկարիերան սկսել, այն էլ 12 տարեկանում: Ուսումը թողել է 17 տարեկանում:

 

Ջոնի Դեպ

Ջոնի Դեպը ուսումը թողել է 16 տարեկան հասակում, քանի որ շատ էր ցանկանում ռոք-երաժիշտ դառնալ: Սակայն երկու շաբաթ անց փոշմանեց, ետ վերադարձավ դպրոց, բայց այս անգամ էլ տնօրենը թույլ չտվեց մնալ այնտեղ, ասաց, որ հարկավոր է հետևել սեփական երազանքին: Ջոնիի երազանքը մասամբ իրականացավ: Ճիշտ է նա Hollywood Vampires խմբում էր նվագում, բայց հայտնի է դարձել դերասանական խաղի շնորհիվ:

 

Ջիմ Քերի

Ջիմ Քերին ծանր մանկություն է ունեցել: Նրա ընտանիքը աղքատության մեջ էր ապրում և նա ստիպված էր ավելի շատ ժամանակ հատկացնել աշխատելուն, քան սովորելուն: Չնայած 16 տարեկանում նա դպրոցը թողեց ոչ այդ պատճառով: Ուղղակի Քերին որոշել էր, որ հարկավոր է թողնել հայրենիքը՝ Կանադան և կինոկարիերան սկսել Հոլիվուդում՝որպես երգիծաբան: Ասաց և արեց: Ի դեպ, այդ ժամանակ ընտանիքն իր կարիքն այդքան էլ արդեն չուներ:

 

Ալ Պաչինո

Ալ Պաչինոն դպրոցը թողել է 17 տարեկանում: Ինչքան էլ որ մայրը դեմ էր նրաայս քայլին՝ Պաչինոն թողնեց հայրական տունը՝ ինքնուրույն կյանք սկսելու համար: Այնքան ժամանակ, քանի դեռ նա չէր դարձել նորմալ վարձատրվող դերասան՝ Ալ Պաչինոն ստիպված է եղել շատ մասնագիտություններով զբաղվել:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ելքը կա, մնում է քաշող բովանդակությունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
Comments

Name: