Latest 10 episodes

7 իր, որոնք ակնթարթորեն ավելի գրավիչ են դարձնում կնոջը

Կան բաներ, որոնք մշտապես կանանց դարձնում են գրավիչ, գայթակղիչ և սեքսուալ: Դրանք հիմնված են տղամարդկանց հոգեբանության վրա և նորաձևությունը ոչինչ չի կարող անել:

Որպեսզի ավելի գրավիչ զգաք ձեզ՝ հագեք այս ցուցակից որևէ բան և անպայման ձեր վրա կգրավեք բոլոր հայացքները:

Բարձրակրունկ կոշիկ

Համաձայն հետազոտության, որը հրատարակվել է «Սեքսուալ վարքագծի արխիվներ»-ում, կրունկի բարձրությունն ուղիղ համեմատական է կնոջ գրավչությանը տղամարդու համար: Բայց դա դեռ ամենը չէ․ որքան բարձր են կնոջ կրունկները, այնքան շատ է տղամարդու մոտ հայտնվում ցանկություն մոտենալ և առաջարկել իր օգնությունը:

Փոքր սև զգեստ

Շատ աղբյուրներ սև գույնը համարում են թիվ 1: Հենց այս գույնն է համարվում սեքսուալ և ինքնավստահություն հաղորդող:

Բաց ուսեր

եթե դուք կարծում եք տղամարդիկ սիրում են միայն կուրծքը և հետույքը, ապա սխալվում եք: Հետազոտողները պարզել են, որ տղամարդկանց գրավում են նաև կանացի ուսերը և ձեռքերը:

Որևէ կարմիր իր

Կրքի, սիրո և ռոմանտիկայի գույնը՝ տղամարդկանց և կանանց ամենասիրած գույնը ըստ հետազոտության:

Կիպ զգեստ

Երկար ոտքերն, իհարկե, շատ գրավիչ են, սակայն ոչ ոք չի հերքի մեծ կուրծքի և «ավազե ժամացույցի» կառուցվածքի գրավչությունը: Պարզվել է, որ կլորիկություններն ավելի են գայթակղում տղամարդկանց, քան երկար ոտքերով, նիհար աղջիկները: Եթե դուք ունեք Քիմ Քարդաշյանի նման կլորություններ, անպայման ցուցադրեք դրանք:

Շրթներկ

Նույնիսկ ամենավատ օրը ձեր վրա պետք է շրթներկ լինի: Ֆրանսիական համալսարանի գիտնականները պարզել են, որ կարմիր շրթներկով մատուցողուհիներին տղամարդիկ ավելի հաճախ են թեյավճար թողնում: Բացի այդ ապացուցվել է, որ բնական դիմահարդարմաբ կանայք ավելի իրազեկված և վստահելի են ընկալվում:

Արևային ակնոցներ

Նորաձևությանը հետևող յուրաքանչյուր աղջիկ գիտի լավ արևային ակնոցների գինը: Դրանք թե հայացքներ են գրավում, թե թաքցնում են հոգնած աչքերը:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: