Գործած բլուզներ. ստեղծում ենք նուրբ կերպար զգեստով

Յուրաքանչյուր կին երազում է հսկա զգեստապահարանի մասին, որտեղ կլինեն տարբեր զգեստներ բոլոր առիթների համար:

Սակայն ոչ բոլորը կարող են թույլ տալ այդպիսի զգեստապահարան ունենալ: Շատերը նախընտրում են գնել ունիվերսալ հագուստ, օրինակ, գործած բլուզներ` փափուկ, հարմարավետ, որոնք առանց խնդիր կարելի է համադրել այլ հագուստի հետ:

Գործած բլուզ և զգեստ

Քանի որ բլուզն ունիվերսալ հագուստ է, նրա հետ կհամադրվի գրեթե յուրաքանչյուր զգեստ: Կարող եք հագնել գործած բլուզ ամենօրյա կոկտեյլային մոդելներով: Զգեստի օդային, ռոմանտիկ և փոքր-ինչ թեթևամիտ ձևը նույնպես շատ լավ համադրվում է գործած բլուզով:

Ամենը, ինչ պետք է իմանալ՝ ինչպես ճիշտ մոդել ընտրել: Օրինակ, եթե ցուրտ ձմեռային եղանակին ցանկանում եք հագնել բլուզ գործած տաք զգեստով, ուշադրություն դարձրեք խոշոր գործվածքով մոդելներին: Եթե կոկտեյլային զգեստներով իրադարձություն է սպասվում, ապա միայն կարճ բլուզ՝ բարակ գործվածքով և կարճ թևերով:

Ամենահաջող տարբերակը նույն երկարության գործած բլուզն է և զգեստը: Այդ կերպ դուք չեք սխալվի, զգեստը և բլուզը հիանալի կլրացնեն իրար և շատ ներդաշնակ կերպար կստացվի:

Ինչ վերաբերվում է վառ գույներին ու տարբեր պրինտերին, ապա եթե դուք ընտրում եք ծաղկավոր և շատ վառ զգեստ, պետք չէ այն հագնել նույնպիսի բլուզի հետ, այն պետք է լինի միատոն առանց ավելորդ դետալների, այլապես զգեստը ուղղակի կկորի:

Գործած բլուզ և կիսաշրջազգեստ

Գործած բլուզները լավ համադրվում են ոչ միայն զգեստների, այլև կիսաշրջազգեստների հետ: Նրա հետ կարելի է հագնել յուրաքանչյուր կիսաշրջազգեստ, ինչի շնորհիվ դուք ամեն անգամ նոր կերպար կստանաք: Կիսաշրջազգեստի մոդելը պետք է ուշադիր ընտրել, համապատասխան իրադարձության:

Օրինակ գրասենյակի համար հիանալի տարբերակ է գործած բլուզը կոճակներով և կիսաշրջազգեստ-մատիտը: Չարժե նաև մոռանալ դասական մոդելների մասին՝ աշխատանքային վայրի համար կարելի է ընտրել գեղեցիկ միատոն բլուզ:

Ուղիղ կիսաշրջազգեստները և զգեստները գործած բլուզների հետ հարմար են և ամենօրյա գործերի, և աշխատանքի համար: Այդպիսի համադրության շնորհիվ դուք իրական լեդիի տեսք կստանաք:

Today's most read news !
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
Comments