Latest 10 episodes

12 միֆ, որոնց մենք հավատում ենք ֆիլմերի շնորհիվ

Ֆիլմերը կարող են հրաշալի միջոց հանդիսանալ ինչ-որ նոր բան իմանալու համար, ինչպես նաև ներշնչել մեզ կարևոր որոշումներ կայացնելու գործում: Բայց երբեմն կինեմատոգրաֆի հանդեպ մեր սերը կարող է չար կատակ խաղալ մեզ հետ, օրինակ, երբ անվերապահորեն ճշմարտության տեղ ենք դնում այն ամենը, ինչը ցուցադրվում է  ֆիլմերում:

 Ձեզ ենք ներկայացնում 12 օրինակ, երբ ֆիլմում տեսած կադրերին պետք չէ հավատալ, որովհետև կյանքում նման բնա հնարավոր չէ:

Միֆ։ Նռնակի օղակը կարելի է հանել ատամներով քաշելով ֆիլմի ամենադրամատիկ պահին:

Իրականություն։ Եթե մարդը փորձեր ատամներով մարտական վիճակի բերել նռնակը, նա միանշանակ առանց ատամների կմնար:


Միֆ։ Ոստիկանությանը մարդու անհայտ կորելու մասին հայտնելու համար պետք է սպասել 24 ժամ:

Իրականություն։ Եթե դուք ունեք լուրջ կասկածներ, որ ձեր մտերիմի հետ ինչ-որ բան է պատահել, ապա անմիջապես պետք է կապվել ոստիկանության հետ:


Միֆ։ Երկնաքարերը տիեզերքում առատ քանակությամբ են հոսում:

Իրականություն։ Իրականում երկնաքարերը թափվում են միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ:


Միֆ։ Ֆիլմերում շատ տպավորիչ է, երբ գլխավոր հերոսը կրակում է միաժամանակ երկու ատրճանակից:

Իրականություն։ Միաժամանակ երկու ատրճանակներով նշան բռնելը  գրեթե անհնար է:


Միֆ։ Խորտակվող մարդիկ սովորաբար բարձր գոռում են և թափահարում են ձեռքերը:

Իրականություն։ Իրականում խորտակվող մարդուն նկատելը շատ դժվար է:

Միֆ։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքները միանգամից տալիս են բոլոր հարցերի պատասխանները և բացահայտում են հանցագործությունները:

Իրականություն։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքները միայն օգնում են ապացույցներ հավաքել:

 

Միֆ։ Խլացուցիչով ատրճանակը անձայն է կրակում:

Իրականություն։ Խլացուցիչը նվազեցնում է աղմուկը, սակայն կրակոցի ձայնը պարզ լսելի է մնում:

 

Միֆ։ Ցանկացած կախովի փական հնարավոր է բացել՝ կրակելով նրա վրա:

Իրականություն։ Փոքրիկ փամփուշտը դժվար կկարողանա ճեղքել մետաղական փականի հաստ սաղավարտը:

Միֆ։ Ոստիկանությունը կարող է մեկ րոպեի ընթացքում որոշել, թե որտեղից է հեռախոսազանգը հնչում։

Իրականություն։ Իրականում դա անելու համար ոստիկանությանը առնվազմ մեկ ժամ է պետք:

Միֆ։ Օդապարիկով ազատ անկում անելու ժամանակ կարելի է հանգիստ զրուցել:

Իրականություն։ Դուք միմյանց ուղղակի չեք լսի, որովհետև ճեղքվող օդի «ոռնոցը» կխանգարի դա անել:

Միֆ։ Կանգ առած սրտի աշխատանքը հնարավոր է վերականգնել  էլեկտրաշոկի միջոցով:

Իրականություն։ Եթե սիրտն այլևս չի զարկում, էլեկտրաշոկը նրան չի օգնի, այլ նաև այրվածքներ կառաջացնի:

Today's most read news !
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
  • Պուտինի կոմպրոմատը կամ ինչպես Թրամփի «լեվի գնալը» թանկ արժեցավ ԱՄՆ ժողովրդավարության համար
Comments

Name: