Latest 10 episodes

Ոճային խնայողություն. անցյալ սեզոնի 5 թրենդ, որոնք վերադարձել են նորաձևություն

Որպեսզի ոճային լինել այս աշնանը, պարտադիր չէ ամբողջ աշխատավարձը թողնել մոտակա առևտրի կենտրոնում: Ահա հիանալի նորություն նորաձևությանը հետևողների համար՝ անցյալ սեզոնի որոշ թրենդներ կրկին արդիական են:

Հանգիստ հանեք պահարանից այս 5 իրերը և ստեղծեք ժամանակակից կերպար:

Նեղ ջինսեր

Skinny ջինսերը մի քանի սեզոն եղել են անցանկալի, նրանց փոխարինելու էին եկել ջինսային կյուլոտները, լայնացող մոդելները և mom jeans-երը: Սակայն այս աշուն, նեղ ջինսերը կրկին նորաձև են: Որպեսզի արդիական կերպար ստեղծեք՝ լրացրեք դրանք կոպիտ կոշիկներով, կաշվե բաճկոնով և ավարտեք գլխի աքսեսուարով:

Ծավալուն սվիտեր

Մեծ չափսը կրկին թրենդային է, այդ պատճառով զգեստապահարանից հանեք մեծ սվիտերը: Այն ոչ միայն կփրկի ցրտից, այլև լավ կհամադրվի բրդյա տաբաթի, ջինսերի և ծնկից ներքև կիսաշրջազգեստների հետ:

Զգեստ միդի

Անցյալ տարվա թրենդը՝ միդի երկարությունը, կրկին արդիական է: Իսկ դրա ամենագլխավոր դրական կողմն այն է, որ հարմար է և աշխատանքային կերպարի համար, և ռոմանտիկ ժամադրության համար:

Վերարկու-խալաթ

Ծավալուն վերարկուն կրկին փոխարինվել է դասականով՝ վերնաշապիկ-խալաթներով, որոնք սազում են և ջինսերի, և աշխատանքային կոստյումի, և միդի զգեստի հետ: Իսկ դրա ամենամեծ դրական կողմը այն է, որ դուք կարիք չեք ունենա տանջվել աքսեսուարներ կամ կոշիկներ ընտրելիս՝ այն սազում է ցանկացած տարբերակի հետ:

Կոմբինեզոն

Օպտիմալ և ոճային երկընտրանք կոկտեյլային զգեստի կամ աշխատանքային կոստյումի համար՝ սև կոմբինեզոն, որը վերջին տարիների նորաձև հիթերից էր: Եվ ահա այն կրկին արդիական է: Կրեք այն սպորտային կոշիկների և բատիլյոնների հետ:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments