Նորաձև շարֆեր 2016

Աշնանային զգեստապահարանի թարմացման ժամանակ կարևոր է հաշվի առնել մանրուքները նույնպես: Ժամանակն է ուշադրություն դարձնել շարֆերին, որոնք ոչ միայն ցրտից պաշտպանելու գործառույթ ունեն, այլև օգնում են ստեղծել ամբողջական կերպար:

Աշուն 2016 նորաձև շարֆերն իրենց բազմազանությամբ կօգնեն լուծել երկու խնդիրներն էլ:

Մորթյա

Մորթյա շարֆերն աշուն-ձմեռ հավաքածուների ավանդական և անժխտելի առաջատարն են: Այս սեզոնին դիզայներները մորթին օգտագործել են տարբեր իրեր զարդարելու համար՝ վերարկուներ, գլխարկներ, պայուսակներ: Ամենաազդեցիկը, սակայն, մորթյա շարֆերն են տարբեր գունային երանգներով և երկրաչափական պրինտերով: Վառ մորթյա շարֆը ոչ միայն հաջող ոճական հնարք է և աքսեսուար, այլ նաև շահավետ ներդրում զգեստապահարանի մեջ մի քանի սեզոնի ընդառաջ: Այն հիանալի կնայվի երեկոյան զգեստի, բաճկոնի, վերարկուի հետ:

70-ականների ոճ

Բարակ երկար շարֆերը, որոնք կրում էին ռոք-աստղերը 70-ական թվականներին՝ լայնացող ջինսերով, ծաղկավոր բլուզներով և թավշյա ժիլետներով, կրկին նորաձև են: Այսպիսի շարֆեր կրելու համար, սակայն, պարտադիր չէ վերադառնալ այդ թվականների հիփփի ոճին․ դրանք կարելի է կրել տրիկոտաժային թոպերի, V-ա ձև բլուզների և վերնաշապիկների հետ:

Մետաքսե

Մետաքսե շարֆերը` գեղեցիկ և կոկիկ կապված վզի վրա, այս սեզոնին կրում են տղամարդու ոճի վերնաշապիկների հետ` բոլոր կոճակները կոճկած վիճակում, ինչպես նաև խոշոր գործվածքով սվիտերների հետ: Վերջին ցուցադրություններից կարելի է եզրակացնել, որ նորաձև են միաերանգ, դասական, պտավոր կամ սրտիկներով շարֆերը:

Կովբոյական ոճ

Այս ոճի շարֆ ցուցադրել է Թոմմի Հիլֆիգերը` Ջիջի Հադիդի հետ համատեղ հավաքածուում: Այս ոճի շարֆերը լրացնում են զգեստները, սվիտերները և շիֆոնից բլուզները:

Գործված

Խոշոր գործվածքով մեծ շարֆերը ժանրի դասականն են, այն արդիական է ամեն սեզոնի համար: Սրանք ամենահարմար, տաք և պրակտիկ մոդելներն են, որոնք սազում են աշնանային և ձմեռային վերնահագուստի հետ:

Ընտրելով նորաձև գործված շարֆեր աշնան համար՝ ուշադրություն դարձրեք հանգիստ, չեզոք երանգներին, վառ գույների համադրություններին, կոնտրաստային գծերին: Ամենաարդիական հնարքը երկար, լայն շարֆն է՝ հագուստի երանգին համապատասխան:

Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: