Երեք գույն, որոնց օգնությամբ ձեր կերպարն ավելի թանկարժեք կերևա

Յուրաքանչյուր կին գիտի, որ հագուստի գույնը շատ կարևոր է: Գոյություն ունեն ընդամենը մի քանի երանգներ, որոնք դուք ազատորեն կարող եք օգտագործել յուրաքանչյուր կերպարում:

Սպիտակ

Սպիտակը դա նոր սևն է այն կարելի է կրել ոտքից գլուխ՝ ավելացնելով կոնտրաստային սև կամ չեզոք բաց դարչնագույն աքսեսուարներ:

Սպիտակը լավ համադրվում է նուրբ երկնագույնի և մոխրագույնի հետ:

Եթե ցանկանում եք առանձնանալ, հագեք սպիտակ վերարկու: Ստացված կերպարին ավելացրեք արևային ակնոցներ: Այս ոճային աքսեսուարով դուք կնմանվեք հայտնի աստղի:

Սպիտակ գույնի կոշիկը կամ պայուսակը ունակ են ամենօրյա հագուստը դարձնել շատ ոճային:

Կարմիր

Կարմիրը միշտ եղել և մնում է շքեքության գույնը: Այն միշտ ասոցեացվում է խիզախ կանանց հետ, ովքեր ուշադրություն են գրավում և ստիպում տղամարդկանց շրջվել իրենց հետևից:

Երբ հագնում եք կարմիր, համոզված եղեք, որ ձեր մաշկը, մազերը, դիմահարդարումն անթերի տեսք ունեն:

Մոռացեք կարմիրի և սևի համադրության մասին, այն չափազանց դրամատիկ է: Սևի փոխարեն ընտրեք տաք շագանակագույն երանգներ կամ բաց-դարչնագույնը: Բացառություն կարող են կազմել թեթև կոշիկը կամ ոչ մեծ, սև աքսեսուարները:

Յուրաքանչյուր կարմիր գույնի աքսեսուար կբարձրացնի ձեր դիրքը:

Կարմիր գույնի վերնահագուստը պետք է լակոնիկ լինի և առանց ավելորդ մանրուքների:

Կրեք կարմիր լաքապատ կոշիկներ փափուկ բաց-մոխրագույն քաշմիրով:

Ամբողջությամբ կարմիր տեսքը շատ նրբագեղ է: Նույնիսկ կարմիր շրթներկն ավելորդություն չէ: Իսկ ընդամենը մեկ սպիտակ կամ բաց վարդագույն մանրուքի ավելացումը ձեր կերպարը ավելի ժամանակակից կդարձնի:

Մուգ կապույտ

Ամենահանգիստ և զուր մոռացված գույն, որը ունակ է ձեր կերպարն ավելի թանկարժեք դարձնել: Մուգ կապույտը հանգիստ, նրբագեղ գույն է և գեղեցիկ համադրվում է կարմիր և սպիտակ երանգների հետ:

Ծանր բրդյա կտորից ծովային պիջակները լավ կհամադրվեն թեթև տաբաթներով, ջինսերով և միդի երկարության մատիտ-կիսաշրջազգեստների հետ:

Բացի կարմիրից և սպիտակից, մուգ կապույտը կարելի է համադրել շագանակագույն վերարկուի կամ բաճկոնի:

Միայն մուգ կապույտ գույնով կերպարը սևից ոչ պակաս սլացիք է դարձնում կազմվածքը: Թարմության համար կարելի է ավելացնել երկու աքսեսուար՝ կարմիր և սպիտակ գույների:

Today's most read news !
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: