Մինչև 30 տարեկան բրիտանացի ամենահարուստ հայտնիները. Ադել, Էմմա Ուոթսոն, Դենիել Ռեդկլիֆ

Հերթական հաղթանակը Ադելի կյանքում. երգչուհին զբաղեցրել է առաջին հորիզոնականը մինչև 30 տարեկան բրիտանացի ամենահարուստ հայտնիների ցանկում, որը կազմել է  Heat ամսագիրը։ Այս տարի երգչուհին, որի բանկային հաշիվներում կա 114 միլիոն դոլար, գերազանցել է նույնիսկ One Direction խմբի անդամներին, ովքեր առաջատարն էին վերջին 3 տարիներին։ Նրանք, սակայն, կրկին առաջին տասնյակում են։

Երկրորդ տեղում է Հարի Փոթերի մասին ֆիլմերի աստղ Դենիել Ռեդկլիֆը, որն ունի 92 միլիոն դոլար։ Երրորդ տեղում է Էդ Շիրանը՝ 45 միլիոն դոլարով։

Ահա թե ինչպիսի տեսք ունի ամենահարուստ բրիտանացի հայտնիների առաջին տասնյակը՝ ըստ Heat ամսագրի։

1. Ադել  - 114 միլիոն դոլար

2. Դենիել Ռեդկլիֆ – 92 միլիոն դոլար

3. Էդ Շիրան – 59 միլիոն դոլար

4. Զեյն Մալիկ – 47 միլիոն դոլար

5. Հարի Սթայլս – 46 միլիոն դոլար

6. Էմմա Ուոթսոն – 43 միլիոն դոլար

7. Լիամ Փեյն – 42 միլիոն դոլար

8. Նայլ Հորան – 42 միլիոն դոլար

9. Լուի Թոմլինսոն  - 41 միլիոն դոլար

10. Ռուպերտ Գրինթ – 36 միլիոն դոլար

Today's most read news !
  • Իրադարձություններ, որ Արցախում մնում են հայաստանյան աղմուկի տակ
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Արայիկ Խանդոյանի դատին դատավորը չէր կարողանում նրա համակիրներին հանգստացնել
  • Հենց 10-15 տարվա հորիզոն ունենաք, եթե լավ էլ չկառավարեք, արդեն չեմպիոնություն է. վարչապետ
  • Մոսկվայում Երևանը հասավ նվազագույնին, բայց դա ժամանակավոր է
  • Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
  • Արցախի զորամասերից մեկում չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊԲ
Comments
Loading...