30 տարեկանից ցածր տարիք ունեցող ամենաբարձր վարձատրվող աստղերը. Forbes

Ամերիկյան Forbes պարբերականը ներկայացրել է 30 տարին չբոլորած ամենաշատ վարձատրվող հանրաճանաչ անձանց վարկանիշային աղյուսակը։

Առաջին հորիզոնականում 26-ամյա ամերիկացի դերասանուհի Թեյլոր Սվիֆթն է, ով 2016 թվականին վաստակել է 170 միլիոն դոլար։

Երկրորդ տեղում One Direction խմբի մասնակիցներն են, որոնք վաստակել են 110 միլիոն դոլար։

Երրորդ տեղում 29-ամյա ֆուտբոլիստ, «Բարսելոն»-ի ռմբարկու Լիոնել Մեսին է՝ 81.5 միլիոն դոլար։

Առաջատար տասնյակում ընդգրկվել են 28-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը՝ 80.5 միլիոն դոլար, և 28-ամյա Ռիհաննան՝ 75 միլիոն դոլար։ Ապա գալիս են 22-ամյա Ջասթին Բիբերը, 29-ամյա սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը և բասկետբոլիստ Քևին Դյուրանտը՝ մոտ 56-ական միլիոն դոլար։

Տասնյակը եզրափակում են 26-ամյա երգիչ The Weekend-ը՝ 55 միլիոն դոլար, 27-ամյա ամերիկյան ֆուտբոլի խաղացող Քեմ Նյուտոնը և գոլֆիստ Ջորդան Սպիտը՝ 53-ական միլիոն դոլար։

Today's most read news !
  • Մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարևոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի. Նարինե Պետրոսյան
  • Ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում. Գոհար Հովհաննիսյանը՝ ծննդյան օրն ընտանիքից հեռու լինելու մասին
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Մաշա Մնջոյան.«Կտեղափոխվեմ, թե՝ ոչ, ապագան ցույց կտա»
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
Comments

Name: