Latest 10 episodes

Անկարան կո՞ւլ տվեց խայծը

Սիրիական հակամարտությունում տեղի է ունենում իրավիճակի հերթական կտրուկ փոփոխությունը: Թուրքական զինուժը մի քանի ժամ առաջ հատել է թուրք-սիրիական սահմանը՝ պաշտոնապես իբրև թե ԴԱԻՇ-ի դեմ գործողությունների և սահմանն ահաբեկչությունից մաքրելու համար, սակայն իրականում քրդերի դեմ գործողությունների: Սա կարող ենք համարել սիրիական հակամարտությունում զարգացման նոր փուլ: Ինչքան կտևի այն և ինչ արդյունքներով կավարտվի՝ բավական բարդ է ասելը: Հատկանշական է, որ այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Քերիի և ՌԴ արտգործնախարար Լավրովի միջև: Քերին ու Լավրովը քննարկել են Սիրիայի իրավիճակը: Արդյոք թուրքական ներխուժումը որոշակի ռուս-ամերիկյան պայմանավորվածության կամ լուռ համաձայնության արդյո՞ւնք է:

Միաժամանակ հետաքրքրական է այն հանգամանքը, որ, փաստորեն, թուրքական ներխուժումից մի քանի օր առաջ դադարեցվեց ռուս-իրանական համագործակցությունը Իրանի Համադան ավիաբազայի շուրջ, որտեղից ռուսական ռազմական ավիացիան մարտական թռիչքներ էր կատարում Սիրիա և ռմբահարում ահաբեկչական օբյեկտները: Ընդ որում՝ Իրանը կարծեք թե մեղադրեց Մոսկվային պայմանավորվածությունները խախտելու համար: Սակայն թե ինչպիսին էր այդ պայմանավորվածությունների ամբողջ ծավալը՝ բնականաբար, դժվար է ասել: Բայց ուշագրավ է, որ ռուս-իրանական այդ գործակցության դադարի մասին հայտարարություններին փաստորեն հաջորդում է թուրքական ցամաքային գործողության մեկնարկը Սիրիայի տարածքում:

Ընդհանրապես, Սիրիայում կատարվում է մի բան, որում թիրախների հստակությունն ու կոնկրետությունը խիստ հարաբերական է, և շատ դժվար է ասել, թե ով ում է հարվածում: Ընթանում է ակտիվ տեղեկատվական-քարոզչական պատերազմ նաև, որտեղ բոլորը բոլորին մեղադրում են «իրական ահաբեկիչների» դեմ չկռվելու համար:

Թուրքիայի գործողությունները կարծեք թե չեն արժանացել միջազգային հանրության կտրուկ գնահատականներին: Չի բացառվում, որ ոչ ոք չի շտապում, քանի որ պարզ չէ, թե ինչ է սպասվում Թուրքիային այնտեղ, և արդյոք թուրքերը պարզապես չե՞ն խրվի սիրիական մսաղացում: Վերջին հաշվով, Սիրիան մի եռացող կաթսա է, որտեղ թիրախ հասկացությունն էլ հարաբերական է, և մեկին ընտրելով թիրախ, նույն հավանականությամբ մեկ ուրիշն էլ քեզ թիրախ կընտրի:

Եվ այս իմաստով, իհարկե, Արևմուտքը երևի թե չի շտապում Թուրքիային որևէ «ուղղություն» ցույց տալ, որովհետև գուցե Անկարան ընկել է այնտեղ, ուր հարկն է, և որտեղից դուրս գալու համար Էրդողանն արդեն ոչ թե Պուտինից, այլ Արևմուտքից ստիպված կլինի «ներողություն» խնդրել: Իսկ մինչ այդ՝ օգոստոսի 31-ին, թուրքերը պատրաստվում են Անթալիայում դիմավորել ՌԴ նախագահ Պուտինին, և նրա հետ միասին Էրդողանը պատրաստվում է դիտել Ռուսաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական խաղը, որը, ըստ թուրքերի մտահղացման, հաշտության խաղն է:

Ռուս-թուրքական հաշտության դառը պտուղներն այս անգամ կարծեք թե ճաշակում են քրդերը՝ Սիրիայում: Մեկ դար առաջ նրանք ռուս-թուրքական հաշտության գործիքն էին հայերի դեմ: Այժմ քրդերն իրենք կարող են թիրախ դառնալ: Մյուս կողմից, սակայն, չի բացառվում, որ Թուրքիան պարզապես կարող է հայտնվել ծուղակում, քանի որ, ի տարբերություն մեկ դար առաջ հայկական գործոնի, քրդական գործոնն այսօր որակապես այլ է, և ավելի հավանական է, որ քրդերը Թուրքիայի համար կլինեն ոչ թե նոր զոհ, այլ խայծ:

Նախորդ տարվա հոկտեմբերին իրադարձությունների զարգացումը Սիրիայում բերեց այն փուլին, երբ ռազմարշավին ակտիվորեն ներգրավվեց Ռուսաստանը: Դա ավարտվեց նրանով, որ փչացան ռուս-թուրքական հարաբերությունները, որի ֆոնին տեղի ունեցան մի շարք ռեգիոնալ վերադասավորումներ և նոր իրողություններ: Այժմ, փաստորեն, Սիրիա ակտիվ ներքաշվեց Թուրքիան: Պետություն, որն ըստ էության նույն միջազգային «իզգոյի» կարգավիճակում է, որում Ռուսաստանը, և փաստորեն նետվում է «բախտ» որոնելու կամ «ելք» որոնելու այնտեղ, որտեղ մեկ տարի առաջ անհաջողության էր մատնվել Ռուսաստանը:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
Comments

Name: