Սամվել Ալեքսանյանի մաքսանենգ «բիզնեսները» հասել են քրդական Իրաք, իսկ էշերով՝ Իրան

Հայտնի է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ընդլայնել է իր բիզնեսի աշխարհագրությունը։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Ալեքսանյանին արդեն իսկ հաջողվել է տնօրինել Քրդստանի մաքսանենգ սպիրտային խմիչքների ամբողջ ծավալները։ Հայաստանից մաքսանենգ ճանապարհով Քրդստան սպիրտային խմիչքներ՝ Հայաստանում արտադրված ցածրորակ օղի և վիսկի մաքսանենք ճանապարհով արտահանելը բավական ծախսատար է եղել։ Մեզ հասած տեղեկություններով Ալեքսանյանը մեկ կոնտեյների համար մոտ 20 հազար դոլար է վճարել։ Այդ իսկ պատճառով էլ նա որոշել է գործարան կառուցել Քրդստանում, որտեղ ոչ մի խոչընդոտի չի հանդիպում, քանի որ վայելում է Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հովանավորությունը։ Գործարանը նրանք համատեղ են կառուցում։ Գործարանը պատրաստ լինելուց հետո Հայաստանից հումքը կտեղափոխվի Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ, որտեղ և կառուցվում է գործարանը և կշշալցվի այնտեղ։

Մեզ հասած տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանը երկու հազար հատ ավանակ է գնել, որոնց վրա բարձած խմիչքը մաքսանենգ ճանապարհով հասցնում են Իրան, որտեղ ոգելից խմիչքների ներմուծումը, առավել ևս օգտագործումը արգելված է։

Հիշեցնենք, որ Հայաստանում վիսկիի արտադրության մասին հայտնի դարձավ անցած տարվա առաջին կեսին, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը պաշտոնապես հրապարակեց, որ 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 298,3 հազ լիտր վիսկի։ Մինչդեռ 2014թ. հունվար-ապրիլին վիսկիի արտադրություն ֆիքսված չէ։

Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ»-ի արտադրած MacAlex անվանումով վիսկին վաճառվում է վերջինիս պատկանող սուպերմարկետների ցանցում։ Ընդ որում՝ վիսկիի համար բավական մատչելի գնով։ MacAlex-ի 1 լիտրանոց շիշն արժե 2300 դրամ։ Այս վիսկիի հիմնական խմբաքանակն արտահանվում է Իրաք։

Սամվել Ալեքսանյանը հայտնի է նաև ուկրաինական կեղծ օղիների արտադրությամբ, ինչ պատճառով Ուկրաինան Հայաստանի դեմ Լոնդոնի տնտեսական դատարանում դատական գործընթաց էր սկսել։

Today's most read news !
Comments
nar
25 August 2016 09:51
AVANAK INCHIA ARE HENA INK@ ABARANCIKI HET KTANER ELI
0

Name: