Latest 10 episodes

Քոչարյանը «ծռում» է պահը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Ազատություն ռադիոկայանին, որում անդրադարձել է ներքին և արտաքին քաղաքական թեմաներին: Ըստ որում՝ ուշագրավ է, որ հարցազրույցը հրապարկվում է Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության օրը։

Մտքերի առումով, ըստ էության, որևէ նորություն Քոչարյանի հարցազրույցում չկա: Կա իրավիճակի ստանդարտ գնահատական, որպիսին նա հնչեցրել է տարբեր առիթներով` կանգ առնելով ԼՂ կարգավորման և՛ Սասնա ծռերի հուլիսյան գործողության վրա։  Այս տեսանկյունից Քոչարյանի հարցազրույցը իրավիճակի սպասելի և կանխատեսելի գնահատումն է:

Ուշագրավ է, որ Հայաստանի երկրորդ նախագահը, ով իր կառավարման ողջ ժամանակահատվածում թքած է ունեցել հասարակական կարծիքի վրա, անդրադառնալով հուլիսյան իրադարձություններին և դրանք ծնող պատճառներին և հասարակական տրամադրություններին նշում է, որ «սոցիալական ցանցերն այսօր ինչպես մարդկանց տրամադրությունների, այնպես էլ երկրում ձևավորված սոցիալ-քաղաքական իրավիճակի ամենօբյեկտիվ ցուցիչն են: Արդեն մի քանի տարի է, ինչ հասարակության մեջ դիտվում է բացասական տրամադրությունների ինտենսիվ կուտակում: Այսօր դրանք չափազանց սրվել են, ընդ որում՝ այդ տրամադրությունների ծայրահեղականացման գործընթաց է ընթանում»։ Քոչարյանը իր պաշտոնավարման ընթացքում ձեռք բերած փորձառության շնորհիվ շատ լավ գիտի որ նույնիսկ այն ժամանակ, երբ հասարակության 95 տոկոսը դեմ էր իր իշխանությանը, ինքը կարողացավ իրեն նախագահական ընտրություններում հաղթող հռչակել և պահել նախագահի պաշտոնը: Միայն նրան հաջողվեց, քանի որ կարողացավ օլիգարխաթին երաշխիքներ տալ, որ իր իշխանության դեպքում նրանք կունենան տնտեսական արտոնություններ և իրենց սեփականությունը ընդլայնելու հնարավորություններ:

Հիմա Քոչարյանի համար ավելի կարևոր են այդ մարդկանց տրամադրությունները, ովքեր իրականում որոշում են իշխանության հարցը՝ օլիգարխներ և պետական պաշտոնյաներ, մարդկանց այն խումբը, որը կարողանում է ճնշած պահել հասարակական կարծիքը և հասարակությանը թելադրել իր կարծիքը:

Քոչարյանը և նրա կողմնակիցները արդեն մի քանի տարի այդ մարդկանց փորձում են համոզել, որ Սարգսյանի իշխանությունը ուղղված է մեկ մարդու տնտեսություն կառուցելուն, որ Սարգսյանը իր առջև նպատակ է դրել ունեզրկել բոլոր օլիգարխներին, խլել նրանց ունեցած տնտեսական արտոնությունները, և նրանց միակ փրկությունը, սեփականության և բիզնեսի պահպանման ճանապարհը կրկին երկրորդ նախագահին աջակցելն ու իշխանության վերադարձնելն է:

Հայաստանի տնտեսության վիճակը հիմա իսկապես վատ է, և օլիգարխիան տեսնում է, որ իր եկամուտներն ու փող աշխատելու հնարավորությունները գնալով նվազում են: Քոչարյանական քարոզչամեքենան փորձում է համոզել օլիգարխիային, որ դրա պատճառը ոչ թե համաշխարհային ֆինանսական ճգնաժամն է, ոչ թե այն, որ վատ է բոլոր երկրներում, այդ թվում՝ հարևան երկրներում՝ Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում, Իրանում և Ռուսաստանում, որ Հայաստան մտնող տրանսֆերտները ու հումքի համաշխարհային գները նվազում են, այդ թվում և Հայաստանից արտահանվող պղնձի գինը, որը 2008թ. 10 հազար դոլար էր 1 տոննայի դիմաց, իսկ հիմա ուղիղ դրա կեսը, այլ որովհետև Հայաստանում նախագահը Սերժ Սարգսյանն է, ով իր ապաշնորհ քաղաքականության շնորհիվ օլիգարխիային զրկում է փող աշխատելու հնարավորությունից: Դրան վերջ տալու համար բավարար է, որ իշխանության վերադառնա Քոչարյանը, և անկախ նրանից, թե որ երկրում ինչ վիճակ է, Հայաստանում նորից կվերականգնի երկնիշ տնտեսական աճը, արտագաղթը կկանգնի և օլիգարխիան կկարողանա իրեն նույնքան լավ զգալ ինչպես 2000-ականներին:

Նույն տրամաբանությամբ էր 2008թ. փորձում շարժվել Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իր իշխանության գալը տեսնում էր ոչ թե հանրահավաքների բազմամարդության, այլ իշխանական բուրգի կազմաքանդման մեջ: Այն ժամանակ Տեր-Պետրոսյանին հաջողվեց որոշ ճաքեր առաջացնել իշխանական բուրգում, բայց բուրգը չկազմաքանդվեց, որովհետև իշխանությունը ցույց տվեց, որ ինքը բավականաչափ ուժեղ է փախչողներին պատժելու համար: Հիմա էլ իշխանության հաջողությունը կամ անհաջողությունը կարող է կախված լինել նրա վճռականությունից: Ցանկացած իշխանության մեջ կան դժգոհներ և տատանվողներ, ովքեր կցանկանան նոր իշխանության մեջ ավելի լավ տեղում լինել, բայց նրանք երբեք չեն դիմի նման քայլի, եթե տեսնեն, որ իրենք ոչ միայն չեն կարող ավելին ստանալ, այլ կկորցնեն անգամ ունեցածը:

 

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
Comments

Name: