Անմեղսունակ ամուսինը կեսգիշերին Կարապի լճի մոտ դանակահարել է երեխային գրկած կնոջ պարանոցին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ քննվել է արգելված արարք կատարած Սերժիկ Ե.-ին քրեական պատասխանատվությունից ազատելու, նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ գործը:

30-ամյա Սերժիկը 2 դրվագով մարմնական վնասվածքներ էր պատճառել իր փաստական կնոջը:

Սերժիկ Ե.-ն տուժող Կարիեն Ա.-ի հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ էր 2013 թվականից: Նրանք ապրել են Մեծամորում:

2015 թվականի հունիսի 24-ի կեսգիշերին Սերժիկը պահանջել է, որ կինն իր հետ սեռական հարաբերություն ունենա: Կինը պատասխանել է, թե մեկ ամիս չկա՝ վիրահատվել է, իրեն արգելել են երկու ամիս սեռական հարաբերություն ունենալ:

Այդ հարցի շուրջ Սերժիկը վիճել է Կարինեի հետ, ապտակել է նրան:

Կինը գնացել է հարևանուհու բնակարան, զանգահարել է իր մայրիկին ու հայտնել է կատարվածի մասին, ապա հարևանուհու հետ վերադարձել է իրենց բնակարան:

Սերժիկը, իմանալով, որ կինը կատարվածի մասին հայտնել է մայրիկին, սեղանի վրայից վերցրել է ապակե մոխրամանը ու դրանով դիտավորյալ հարվածներ հասցրել կնոջ ծոծրակային շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

2015 թվականի հուլիսի 3-ին Կարինե հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով:

Նինան ներգրավվել է որպես տուժող, Սերժիկ Ե.-ն՝ որպես մեղադրյալ: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը:

2015 թվականի հուլիսի 3-ին Նինան Մեծամորից տեղափոխվել է Երևան ու բնակվել է իր ընկերուհու՝ Սուսաննայի տանը:

Մի քանի օր հետո՝ հուլիսի 14-ին, ժամը 23-ի սահմաններում Սերժիկը զանգահարել է Կարինեին ու պահանջել է, որ նա տնից դուրս գա, հանդիպեն:

Կարինեն մերժել է:

Սերժիկը զայրացել ու սպառնացել է, թե կգնա ու աղմուկ կբարձրացնի Սուսաննայի բնակարանում:

Նինան ավելորդ խնդիրներից խուսափելու, ընկերուհու շենքում աղմուկ չբարձրացնելու համար համաձայնել է դուրս գալ ու հանդիպել Սերժիկի հետ:

Արդեն հուլիսի 15-ին, 00.30-ից մինչև ժամը 1-ն ընկած ժամանակահատվածում Նինան իր մանկահասակ երեխայի ու ընկերուհի Սուսաննայի հետ տնից դուրս է եկել, գնացել է Կարապի լճի մոտ: Այնտեղ հանդիպել է Սերժիկին:

Նստել են լճի մոտի նստարանին, խոսել են: Խոսակցությանը ներկա Սուսաննայի հեռախոսին զանգ է եկել, նա առանձնացել է՝ հեռախոսով խոսելու համար:

Կնոջ հետ մնալով առանձին՝ Սերժիկը հանել է իր մոտ եղած խոհանոցային դանակը, մեկ հարված է հասցրել Նինայի պարանոցի ձախ հատվածին ու դիմել է փախուստի…

Հետագայում նա հորն ասել է, թե Նինային սպանել չի ցանկացել, նրան դանակահարել է անգիտակցաբար, քանի որ այդ պահին տեսիլքներ է տեսել…

Տուժող կինը՝ Կարինեն, հայտնել է, թե Սերժիկի հետ մենակ մնալով, ինքը ցանկացել է համբուրել իր գրկում գտնվող դստերը, այդ պահին պարանոցի հատվածում հարված է զգացել, երեխան գրկին՝ ծնկել է գետնին ու նկատել է, որ իր պարանոցի ձախ մասում խրված է պլաստմասե դանակ: Ինքը հանել է այն ու գցել է գետնին… Սերժիկն արդեն փախել էր…

Տուժողն ասել է, թեՍերժիկն իր երկրորդ ամուսինն է: Կրտսեր դուստրը իրենց համատեղ երեխան է:

Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Սերժիկ Ե.-ն ճանաչվել է անմեղսունակ: Նրա մոտ հայտնաբերվել է «Օրգանական կատատոնիկ խանգարում» հոգեկան հիվանդությունը:

Ընդհանուր իրավասության դատարանը որոշել է Սերժիկ Ե.-ին ազատել քրեական պատասխանատվությունից, նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Today's most read news !
Comments
Mmmmmr
11 September 2016 17:03
Hima karine te Nina
0

Name: