Սա արդեն ծիծաղելի էլ չէ, այլ վտանգավոր

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի կազմակերպած երևանյան համաժողովում, որը վերաբերել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հեռանկարին, ՆԱՏՕ-ին հետաքրքրական «խորհուրդներ» է տվել Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա հայտարարել է, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն իհարկե պրոդուկտիվ է, սակայն անվտանգության մի շարք հարցերում ՆԱՏՕ-ն դեռևս չի առաջարկում բավարար արդյունավետ տարբերակներ: ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարել է, որ, օրինակ, ՆԱՏՕ-ն չի զսպում միջազգային ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրները, և նա մասնավորապես բերել է Թուրքիայի օրինակը, որը երկար ժամանակ եղել է ԴԱԻՇ-ի ֆինանսավորողը: Կորյուն Նահապետյանը իհարկե բարձրաձայնել է ճշմարտությունը՝ Թուրքիայի և ԻԼԻՊ կապի մասով, սակայն երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին «խորհուրդներ» տալուն կամ Թուրքիայի օրինակներ մատնանշելուն, հայաստանյան իշխանության միջին վիճակագրական ներկայացուցիչներին պարտադիր չէ «առյուծի սիրտ» ունենալ:

Ավելին՝ երբ նրանք մատնանշում են նման օրինակներ, ապա հայտնվում են առավել ծիծաղաշարժ վիճակում, քանի որ նույն այդ ներկայացուցիչները խորապես լռում են, երբ նույն այդ ԴԱԻՇ-ի ֆինանսավորող Թուրքիայի հետ եղբայրություն է կառուցում այն ռազմա-քաղաքական միջավայրը, որի հետ իրենք կապել են Հայաստանի ճակատագիրը՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև Ռուսաստանի տեսքով: Եվ այս առումով առաջանում է մի պարզ հարց՝ Կորյուն Նահապետյանը կամ Հայաստանի խորհրդարանական և գործադիր իշխանության որևէ ներկայացուցիչ կես բառ անգամ կհամարձակվե՞ն «խորհուրդ» տալ Ռուսաստանին, որ մի քիչ սահմանափակի ԴԱԻՇ-ին ֆինանսավորող Թուրքիայի հետ իր շփումները, այդ թվում նաև եվրասիական ձևաչափով: Թեև անգամ նման հայտարարությունները Հայաստանը չեն հանի ծիծաղելի վիճակից, երբ պետությունը խցկել են մի դաշինք՝ որտեղ եղբայրական հարաբերություններ է կառուցում Թուրքիայի հետ, սակայն մեկ այլ դաշինքից են դժգոհում, որ չի զսպում Թուրքիային:

Ռազմա-քաղաքական դաշինք ՆԱՏՕ-ին ինչ-որ «խորհուրդներ» են տալիս մարդիկ, որոնց ռազմա-քաղաքական դաշինք հանդիսացող ՀԱՊԿ գործընկերը միլիարդավոր դոլարների ռազմական հարձակողական տեխնիկա է մատակարարում Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին, և անգամ Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիվ գործողություններից և քառօրյա պատերազմից հետո չի դադարեցնում այդ մատակարարումներն ու կնքում է նորանոր համաձայնագրեր: Թեև սա իհարկե ծիծաղելի կլիներ, եթե չլիներ խիստ վտանգավոր, քանի որ խոսքը վերաբերում է Հայաստանի իշխանությունների աշխարհաքաղաքական և անվտանգային մեղսունակության-անմեղսունակության խնդրին՝ դժբախտաբար, ոչ հօգուտ առաջինի, ոչ միայն չի կարող նպաստել Հայաստանի մարտահրավերների չեզոքացմանը, այլև ուղղակի մարտահրավեր է Հայաստանին:

Today's most read news !
  • Անի Դաշյան. «Այս ծնունդս տարբերվում է մնացածից, քանի որ որդուս հետ առաջին անգամ եմ Երևանում»
  • Ես երջանիկ եմ, քանի որ կողքիս ունեմ սիրող ու ինձ գնահատող ամուսին. Արմինե Պողոսյան
  • Ինչպես է անցել Սյուզի Մելիքյանի 30-ամյակը
  • Բեն Ավետիսյան.«Ոչ մի հարուստ իր աղջկան խուլիգանի հետ չի ամուսնացնի»
  • Ես 35 եմ. ոմանց համար կյանքն ավարտվում է այդտեղ, ինձ համար՝ նոր սկսվում
  • Ամենաշատը նրա մուննաթն ու նյարդայնանալն եմ կարոտում. Սուրեն Թադևոսյանն այսօր կդառնար 42 տարեկան
  • Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել անօգնական քաղաքացիներին
  • Թրամփը` նոր սկանդալի կիզակետում
Comments

Name: