«Սուգ» մշակույթի նախարարությունում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդհանրապես վերանում է, փոխարենը ստեղծվում է ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե: Մշակույթի նախարարությունից առանձնացվում է մշակութային արժեքների պահպանումը և կցվում կոմիտեին:

Վարչապետը նիստին նշեց, որ թեև մշակույթի նախարարը սա սխալ է համարում՝ գտնլեով, որ մշակույթի նախարարությունն այն ավելի լավ կպահպանի, քան ճարտարապետները, բայց այդ մասնագիտացված ոլորտները պետք է միացնել:

Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ՝ պատմամշակութային հուշարձանների հետ քաղաքաշինության խնդիրները դնել նույն կառույցում, նշանակում է վտանգել պատմամշակութային ժառանգության պահպանությունը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ վարչապետի որոշումը մշակույթի նախարարության աշխատակիցների զայրույթն է շարժել, քանի որ զգալի եկամուտներ էին ստանում հուշարձանների «պահպանությունից»:
Ի դեպ, դեռևս անհայտ է «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի ճակատագիրը:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: