Սուրիկ Խաչատրյանը՝ իր պաշտոնանկության մասին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լուրեր կան, որ կադրային փոփոխություններ են սպասվում նաև մարզպետների շրջանում, առաջին հերթին շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը (Լիսկա):

Armtimes.com-ի հարցին՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ որոշողը վարչապետն է:

«Որոշողը վարչապետն ա, վարչապետը ոնց որոշի՝ էդպես էլ կլինի»:

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն այլևս չլինի Սյունիքի մարզպետ, Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Հա, խի՞ չի հնարավոր, ամեն ինչ էլ հնարավոր ա»:

Մեր հիշեցմանը, որ սեպտեմբերի 8-ի ՀՀԿ խորհրդի նիստից առաջ, ինքը հայտարարեց, թե կարևորն այն է՝ մնալու է իր պաշտոնում, Սուրիկ Խաչատրյանն ասաց.

«Կատակի չեք դիմանում դուք, լավ-լավ, լավ մնացեք»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի՝ կառավարության ձևավորման ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում ներկայացրեց այն ժամանակ, երբ Սյունիքի մարզպետ վերանշանակվեց Սուրիկ Խաչատրյանը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Գևորգյանն անհամաձայնություն է ունեցել Խաչատրյանի նշանակման հարցում, և դա է պատճառը, որ վերջինիս մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել ոչ թե նախարարը, այլ նրա տեղակալը:

Ընդգծենք նաև, որ Սուրիկ Խաչատրյանը համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորներից, և նրա վերանշանակման հարցում մեծ ներդրում է ունեցել հենց Աբրահամյանը»:

Today's most read news !
  • Դերասան Գևորգ Գրիգորյանն ամուսանցել է
  • Շուշաննա Թովմասյանը, Բեն Ավետիսյանը, Հարություն Մովսիսյանը, Սարգիս Գրիգորյանը եւ այլք՝ նոր սերիալում
  • Հատնի է՝ Ֆելիքս Խաչատրյանն ինչ հաղորդում է վարելու Հ1-ում
  • Երգչուհի Մաշա Մնջոյանը նորություն ունի
  • Քիմ Քարդաշյանին հայկական կոշիկ են նվիրել
  • Կարող եմ հեռախոսս մի կողմ դնել ու պարզապես վայելել ինձ տրված գեղեցիկ պահերը. Մարի Պետրոսյան
  • «Աղջիկս արդեն հասկանում է, որ սա իր հայրիկի ու մայրիկի հայրենիքն է». Մարինա Մարտիրոսյանը Հայաստանում է
  • «Հարցմ կտանջե մեզի». վարչապետը «դուխ» տվեց գյումրեցի կնոջը՝ «լավ ա լինելու»
Comments

Name: