Լոռիի «Գևորգի աղբյուր» օբյեկտում ծանոթ տղան անչափահաս աղջկա հետ սեքս է արել. հակասական ցուցմունքներ դատարանում

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է անչափահաս Մարինա Ս.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Անչափահաս Մարինան մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ 2016 թվականի մայիսի 22-ին ոստիկանության բաժնում սուտ հաղորդում է տվել, թե նախորդ օրը՝ մայիսի 21-ին իր ծանոթ Հայկն ու Արծրունը, վերջինիս «Մերսեդեսով» խաբեությամբ իրեն տարել են Լոռու մարզի «Գևորգի աղբյուր» կոչվող վայրը, որտեղ Հայկը բռնաբարել է իրեն:

Գործի նախաքննության ժամանակ, ապա և դատարանում՝ դատաքննության ժամանակ անչափահաս Մարինան իրեն լիովին մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու մեղադրանքում:

Նա պնդել է, թե Հայկն իրեն չի բռնաբարել, ինքը նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքով:

Սակայն դատարանում կողմերի ու նախագահողի ուշադրությունը գրավել է անչափահաս ամբաստանյալի ցուցմունքների հակասականությունը:

Մարինան, հարցերին պատասխանելով, այնուամենայնիվ, ասել է, թե Հայկն ու Արծրունը իրեն «Գևորգի աղբյուր» են տարել խաբեությամբ, իր կամքին հակառակ: Մեքենայի մեջ նրանք բռնություն են գործադրել իր նկատմամբ, քաշել են մազերից, հարվածներ են հացրել իր գլխին: Ինքն այլ ելք չունենալով է ստիպված եղել համաձայնել՝ Հայկի հետ սեռական հարաբերություն ունենալուն…

Շարունակելով հարցերին պատասխանել՝ Մարինան մի կողմից նշել է, թե Հայկն իրեն դուր է գալիս, այդ պատճառով է ինքն իր կամքով նրա հետ սեռական հարաբերություն ունեցել «Գևորգի աղբյուրում», մյուս կողմից Մարինան հակասել է իրեն՝ ասելով, թե Հայկը գործով տուժող է, ինքը՝ մեղադրյալ, մինչդեռ պետք է լիներ հակառակը…

Անչափահաս աղջիկն ասել է, թե վախենում է Հայկից ու Արծրունից, դրա համար է ասում, թե իր կամքով է սեռական հարաբերություն ունեցել…

Անչափահաս ամբաստանյալի շահերի պաշտպանը, նկատի ունենալով իր պաշտպանյալի հակասական ցուցմունքները, միջնորդել է նրա նկատմամբ նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ նշելով, թե նրա մտավոր զարգացածության աստիճանը ու գործի համար նշանակություն ունեցող այլ հարցեր պարզելու համար անհրաժեշտ են դատական հոգեբանության բնագավառի հատուկ գիտելիքներ:

Ամբաստանյալի օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև ամբաստանյալը չեն առարկել:

Չի առարկել նաև մեղադրող դատախազը: Ավելին, նա առաջարկել է անչափահաս ամբաստանյալի նկատմամբ նշանակել նաև դատահոգեբուժական փորձաքննություն՝ նկատի ունենալով, որ նա երեք տարի առաջ հինգ-վեց օր բուժվել է հոգենյարդաբանական դիսպանսերում:

Դատարանը բավարարել է միայն պաշտպանի միջնորդությունը, անչափահաս ամբաստանյալի նկատմամբ նշանակել է դատահոգեբանական փորձաքննություն:

Ինչ վերաբերում է դատահոգեբուժական փորձաքննությանը, ապա դատարանը եզրակացրել է, որ տվյալ պահի դրությամբ նման փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու որոշման մեջ դատարանը հարցեր է առաջադրել փորձագետին՝ անչափահաս ամբաստանյալի հոգեկան զարգացածության աստիճանի, իրականությունը ճիշտ ընկալելու և վերարտադրելու ունակության, հակասական ցուցմունքներ տալուն նպաստող հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ:

Դատարանը նաև հարց է ձևակերպել. «Ամբաստանյալի կողմից հակասական ցուցմունքներ տալը հետևա՞նք է արդյոք հնարավոր սպառնալիքներով պայմանավորված վախով կամ այլ հարկադրանքով»:

Գործով դատական քննությունը կվերսկսվի դատահոգեբանական փորձաքննության ավարտից ու դրա եզրակացությունը դատարանում ստացվելուց հետո:

Today's most read news !
  • Սամվել Թոփալյան.«Զգում եմ, որ կինս ու երեխաներս կարոտում են ինձ»
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 114 հազար դոլար կվճարեն փոխնակ մորը
  • Նա դատարան է եկել, երբ արդեն նիստը սկսված էր. Կայացել է Ջուսի և Վահագն Մանուկյանի ամուսնալուծության երկրորդ դատական նիստը
  • Ես իսկապես հրաշք ընտանիք ունեմ, ինչի համար շնորհակալ եմ Տիրոջը. Արտյոմ Մարկոսյանը 42 տարեկան է
  • Ինչպես են պատրաստվում «Ամեն» շոուի երեւանյան պրեմիերային
  • Ադրբեջանում հայտնված անձը նախկինում դատված է եղել ու հոգեկան խնդիրներ է ունեցել. Վանաձորի քաղաքապետ
  • Քրեաօլիգարխիան մեռավ, կեցցե վոժդիզմը
  • Ինչպես են դիմավորում նիստերի դահլիճ մտնող «Սասնա ծռերին»
Comments

Name: