Latest 10 episodes

Կնոջը պոռնկության մեջ ներգրավելու քրգործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է շահադիտական նպատակով կնոջը պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամե նտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական քննության տվյալներով՝ Երևանի 45-ամյա բնակչուհին 2016թ. հունվարին սոցիալական կայքով հաղորդակցություն է հաստատել իր ծանոթ մի կնոջ հետ և տեղեկանալով վերջինիս ծանր սոցիալական վիճակի մասին` առաջարկել է մեկնել Դուբայ՝ բարձր վարձատրությամբ աշխատելու։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ, ստանալով ծանոթի համաձայնությունը, 45-ամյա կինը, շահադիտական նպատակներով, կազմակերպել է նրա տեղափոխումը արտերկիր, որտեղ նրան ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ՝ տրամադրելով կացարան և ապահովելով հաճախորդներով, ինչի համար ստացել է միջնորդավճար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 45-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 262-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: