Latest 10 episodes

Պուտինը Հալեպում խաղում է Գրոզնիի կանոններով. Foreign Policy, ԱՄՆ

Նա, ով փորձում է հասկանալ Ռուսաստանի ռազմավարությունը Սիրիայում, պետք է վերլուծի Պուտինի գործադրած դաժան մեթոդները 1999-2000թթ. Չեչնիայի հետ երկրորդ արյունալի պատերազմի ժամանակ, որը նրա համար առաջինն էր Ռուսաստանի նախագահի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում: Թեպետ դրանք իրենց բովանդակությամբ և ուժերի ներգրավվածությամբ տարբեր պատերազմներ են, սակայն ունեն ապստամբների դեմ պատերազմի ռազմավարության պուտինյան մեկ ընդհանուր ընդգծված մոտեցում. դա դաժանության դրսևորման կարևորությունն ու արժեքայնությունն է:

Բանն այն է, որ ռուսների կարծիքով՝ չեչենական երկրորդ պատերազմը ի ցույց դրեց դաժանության ռազմավարական ուժը, երբ այն գործադրվում է անհրաժեշտ քանակությամբ:

«Ցանկացած պատերազմ սարսափելի է, հաճախ հնարամտության գաղտնիքը այն ամենասարսափելին դարձնելն է»,- ռուս սպայի այս խոսքերն է մեջբերում լրագրող Մարկ Գալեոտին՝ հավելելով, որ իրենք զրուցում էին այդ պատերազմում Գրոզնիի համար մղված դաժան ճակատամարտի մասին: Այն ճակատամարտի, որը հազարավոր մարդկանց կյանքեր խլեց, և որի արդյունքում ՄԱԿ-ի կողմից Գրոզնին ճանաչվեց Երկիր մոլորակի ամենաավերված քաղաքը:

Ռուսները կարող են նաև նուրբ, նույնիսկ զսպված պատերազմ վարել, ինչի ապացույցը 2014թ. Ղրիմի գրեթե անարյուն բռնազավթումն էր, սակայն երբ նպատակը ոչ միայն տարածքի բռնազավթումն է, այլև ապստամբներին, ում համար բարոյական ոգին ամենակարևոր արժանիքներից է, իրենց դիմադրության մահացու վտանգավորությունը և ապարդյուն լինելը ապացուցելը, գործադրվում է միանգամայն այլ սցենար: Իհարկե, սիրիական պատերազմը ղեկավարում են ոչ միայն Պուտինը, այլև Բաշար Ասադը, և նույնիսկ Իրանը մեծ դերակատարություն ունի, սակայն նրանք համակարծիք են այն հարցում, որ Դամասկոսի դեպքում խաղաղությունը կախված է վճռորոշ հաղթանակից և անպարտելի մահացու հզորության ցուցադրությունից, և Հալեպը դարձավ դրա վառ օրինակը:

Այսօր Մոսկվան և Դամասկոսը բախվում են միջազգային հանրության զայրույթին և դժգոհությանը. լուրեր են պտտվում նոր պատժամիջոցների վերաբերյալ, սակայն Կրեմլի համար դա խնդիր չէ: Իր մտադրություններից հետ կանգնելու փոխարեն՝ Մոսկվան դիմում է Չեչնիայում կատարելագործած և իր համար սովորական դարձած մեթոդներին: Այն, ինչը չի կարողանում ժխտել, Մոսկվան աշխատում է ներկայացնել որպես բնականոն երևույթ՝ հայտարարելով, որ մյուսները ևս այդպես են վարվում:

Реклама 15

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պնդում է, որ Հալեպի առնչությամբ ԱՄՆ-ի մեղադրանքները ընդամենը հնարք են Դեյր Էզ Զորում սիրիական բանակի վրա հարձակումից ուշադրությունը շեղելու համար, ինչպես նաև բացահայտ հայտարարում է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է ահաբեկիչներին: Մոսկվան հակված է երբեք ոչինչ չխոստովանելու, այլ հակահարձակման անցնելու՝ համարելով, որ նման հնարամիտ քայլերը հաջողության են հանգեցնում, քանի որ Արևմուտքը թեթևամիտ է և հեշտ է նրան շեղելը: Ինչքան էլ որ համոզիչ լինեն փաստարկները, Մոսկվան միշտ համարում է, որ Արևմուտքի հակվածությունը մարդու իրավունքների պաշտպանությանը միշտ էլ կարելի է հանգիստ անտեսել:

Պետք է նշել, սակայն, որ Մոսկվայի այն համոզմունքը, որ Արևմուտքի հիշողությունը կարճ է, ժխտվում է նրանով, որ Ղրիմի պատճառով ներմուծված պատժամիջոցները պահպանվում են մինչ այսօր: Այնուամենայնիվ, Մոսկվան հույս ունի, որ պետք է պարզապես հաղթահարել զայրույթի ալիքը, և բոլոր իրադարձությունները կանցնեն պատմության գիրկը:

Չնայած Չեչնիայում և Սիրիայում Պուտինի գործադրած ռազմավարության նմանությանը՝ Պուտինը, երևում է, չի հավատում, որ սիրիական պատերազմը Չեչնիայի կրկնությունն է: Սիրիայում ապստամբ ուժերը անհամեմատ շատ են և ավելի ուժեղ, միջազգային հանրությունը ավելի ներգրավված է այս պատերազմում, սակայն Պուտինը համառորեն շարունակում է մնալ իր այն համոզմունքին, որ դաժան պատերազմում գերադասելի է հաղթել դաժան միջոցներով. խեղճ Սիրիա:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
Comments
Sam
4 October 2016 09:21
Vax hors arev es erexen inch arec lavnert kunem b** i. Txerk herika anmex erexek mahanann. Zher erexeki lav kunem yes
0

Name: