Latest 10 episodes

Ծառուկյանը միակն է, որ հասկացե՞լ է

Հոկտեմբերի 6-ի կառավարության նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մարդիկ գուցե թե չեն հասկացել՝ ինչ խորքային և լրջագույն են փոփոխությունները, որ գալիս են կառավարման մոդելի փոփոխությամբ:

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը շատը ուշագրավ է հնչում այն տեղեկությունների ֆոնին, որ գալիս են Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի մասին խոսակցություններով: Իսկ դրանք ակտիվացել են, ԲՀԿ-ականները ըստ էության չեն էլ թաքցնում, որ քննարկում են այդ հարցերը Գագիկ Ծառուկյանի հետ: Բանն այն է, որ խորհրդարանական կառավարման մոդելի անցման հարցում վերջնական նախաձեռնությունը Սերժ Սարգսյանը սկսեց Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելուց հետո: Բոլորն են մինչև այժմ հիշում և ցիտում նրա հայտնի ելույթը 2015 թվականի փետրվարին: Գագիկ Ծառուկյանի գլխավորած ոչիշխանական բևեռը ըստ էության ցրելուց հետո միայն Սերժ Սարգսյանը արագորեն ձեռնամուխ եղավ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հասունացնելուն և ավարտին հասցնելուն՝ հաստատելով խորհրդարանական կառավարման մոդել: Իսկ այժմ, ահա, խոսվում է Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին, և տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանն է երևի թե միակ մարդը, որ հասկացել է՝ ինչ է կատարվում:

Սա իհարկե զարմանալի էլ չի լինի, որովհետև շատ հնարավոր է, որ Ծառուկյանն իսկապես միակն է, որ հասկացել է խորքային պրոցեսների էությունը` «տառապանքը փորձ ունի» տարբերակով: Ծառուկյանի վերադարձը բնականաբար չի նշանակելու նախագահական մոդելի վերադարձ: Առավել ևս, որ մի բան է այն Գագիկ Ծառուկյանը, որը կար մինչև 2015 թվական, մեկ այլ բան է 2016-ին վերադարձի հավանականություն դրսևորող Գագիկ Ծառուկյանը:

Ըստ այդմ՝ բոլորովին այլ է լինելու նրա գործունեության տրամաբանությունը վերադարձի դեպքում: Մինչև 2015 թվականի փետրվար Ծառուկյանը մի գործիչ էր, որն ըստ էության գտնվում էր առնվազն երեք առանցքային գործիչների ազդեցության տիրույթում: Խոսքը Հայաստանի երեք նախագահների մասին է: Ծառուկյան քաղգործչի երեք առանցքային «բաժնետերեր» էին դարձել Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը: Անկասկած կային նաև ավելի մանր այլ բաժնետերեր: Թե հատկապես ինչպիսի տոկոսային հարաբերակցություն էր, այլ հարց է: 2016-ին վերադարձող Ծառուկյանի դեպքում ամենայն հավանականությամբ գործ կունենանք մենաշնորհի հետ, որ կունենա Սերժ Սարգսյանը:

Եվ այս տեսանկյունից, եթե 2015-ին Ծառուկյանը Սարգսյանի համար խնդիր էր, այժմ արդեն, քաղաքականություն վերադառնալու դեպքում, նա Սարգսյանի համար կլինի շատ կարևոր ռեսուրս: Սակայն առայժմ կարծեք թե վերջնական որոշում այդ հարցում գոյություն չունի: Բացառված չէ, որ դա կախված կլինի ՏԻՄ ընտրությունների իշխանական հանգամանալից վերլուծության արդյունքներից:

Այդ ընտրություններն ակնհայտորեն պիլոտային էին խորհրդարանական կառավարման մոդելի և առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Խոսքը նույնականության մասին չէ: Պարզապես ակնհայտ է, որ իշխանությունն այդ ընտրություններում փորձարկեց մի քանի տարբերակ, մի քանի սցենար, որոնց արդյունքները անկասկած պետք է ի մի բերվեն առաջիկայում, գնահատվեն ռեսուրսները, միտումներն ու հեռանկարները, խորհրդարանական ընտրությունների հետ կապված սցենարներն ու տարբերակները ամբողջացնելու և վերջնական մշակման փուլ մտցնելու համար: Այդ ամենի արդյունքում էլ կորոշվի թե՛ Ծառուկյանի անհրաժեշտությունը որպես ռեսուրսի, թե՛ այն մոդելը կամ տարբերակը, որով նա կներգրավվի նախընտրական զարգացումներում` անմիջական վերադարձո՞վ, թե՞ անուղղակի, ԲՀԿ խողովակով, թե՞ պարզապես ՀՀԿ համար աշխատանքի:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: