Latest 10 episodes

Վոլոդյա Ավետիսյանը կալանավայրից բաց նամակով դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է Վոլոդյա Ավետիսյանի հերթական բաց նամակը ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին:

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Մեծարգո պարոն Կ. Կարապետյան, նախևառաջ, շնորհավորում ենք Ձեզ ՀՀ վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթում հաջողություններ Ձեր սկսած ազգանվեր գործունեության մեջ:

Հարգելի պարոն վարչապետ, մենք՝ դատապարտյալներս, քաջ գիտակցում ենք, որ մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ ծանր մարտահրավերներին դիմակայելը և դրանք ի շահ ազգի օգտագործելու գործընթացը շատ դժվար է լինելու և մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջելու: Սակայն խնդրում ենք մի պահ ժամանակ գտնել և անդրադառնալ Հայաստանի դատաիրավական համակարգում տեղ գտած մի արատավոր երևույթի: ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը անտեսվում է այն կիրառողների կողմից: Կարծես թե այդ հոդվածը ընդհանրապես գոյություն չունի: Հարցը տարիներ շարունակ բարձրացվել է թե հանրության, թե հազարավոր դատապարտյալների կողմից: Սակայն պատասխանը այդպես էլ չի տրվում: Տարիներ շարունակ արդարադատության ամեն մի նախարար խոստանում է այդ հարցին շուտափույթ լուծում տալ: Սակայն ինչ-որ բան խանգարում է (ինչպես կոռուպցիան):

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: