Latest 10 episodes

Ինչ է պատրաստվում վաղը Երևանից սկսել Ռուսաստանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում հայտարարել է, թե աշխարհաքաղաքական մարտահրավերները անհրաժեշտություն են դարձնում ՀԱՊԿ ռազմական ներուժի մեծացումը, հավաքական ուժերի կազմավորումը, անդամ երկրներում բազաների տեղակայումը:

Երևանում հոկտեմբերի 14-ին տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի նախօրեին Բորդյուժայի արած հայտարարությունը հարց է առաջացնում, թե արդյո՞ք այդպիսով նա ազդարարում է այդ գագաթնաժողովի օրակարգի կարևոր հարցեր: Մասնավորապես, այդ համատեքստում հարց է առաջանում, թե արդյո՞ք հավաքական ուժերի կազմավորում և բազաների ստեղծում ասելով՝ Բորդյուժան ակնարկում է, կամ Բորդյուժայի այդ խոսքը նշանակում է, որ Հայաստանում կարող է ստեղծվել, այսպես ասած, երկրորդ օտարերկրյա ռազմակայանը՝ Ռուսաստանի 102-րդ ռազմակայանից բացի, նաև ՀԱՊԿ ռազմակայան, որտեղ կտեղակայվեն հավաքական ուժեր:

Դե յուրե դա կլինի ոչ ռուսական՝ ՀԱՊԿ ռազմաբազա, սակայն ակնհայտ է, որ դե ֆակտո ռազմաբազան կլինի ռուսական, այսինքն՝ կարող է լինել ռուսական երկրորդ ռազմակայան Հայաստանում: Ըստ որում, պետք է նկատել, որ դրա վերաբերյալ տեղեկություններ հայկական մամուլում հայտնվել են դեռևս երկու-երեք տարի առաջ, այն համատեքստում, որ Մոսկվան ցանկանում է Հայաստանում ունենալ երկրորդ ռազմակայանը:

Ավելին՝ այդ տեղեկություններում նշվել է, որ Ռուսաստանն ակնկալում է այդ ռազմակայանի տեղակայում Հայաստանի արևելյան սահմանների կողմը, այսինքն՝ ղարաբաղյան գոտուն ավելի մոտ: Չի բացառվում, որ այսպիսով Ռուսաստանն ակնկալում է առավել մոտ լինել և առավել պատրաստ այդ գոտի ռազմական ուժ մտցնելուն:

Սա կարող է իսկապես տագնապալի հեռանկար լինել, որի իրականացման համար կարող է կազմակերպվել ավելի խոշորամասշտաբ ռազմական սադրանք: Սա, իհարկե, տևական ժամանակի գործընթաց կարող է լինել, այսինքն՝ կպահանջի երևի թե մի քանի տարի, եթե նույնիսկ փորձ արվի գործնականում սկսել և իրականացնել:

Իհարկե, հարց է, թե արդյո՞ք կհաջողվի այդ նախաձեռնությունը լիարժեք գործնականացնել, սակայն Բորդյուժայի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը, համենայնդեպս, ունի նման մտադրություն կամ ծրագրեր, և շատ հավանական է, որ առաջիկայում նա փորձի այդ մտադրություններն առաջ մղել նաև ՀԱՊԿ գործընկերների շրջանում:

Եվ չի բացառվում, որ այս առումով մեկնարկային կետ կարող է լինել հայաստանյան գագաթնաժողովը: Խոսքն, իհարկե, որոշումների մասին չէ, այլ քննարկումների գործնական փուլի մեկնարկի: Եվ այս կոնտեքստում նաև հետաքրքրական է երևանյան գագաթնաժողովին Նազարբաևի բացակայությունը՝ հարբուխի պատճառաբանությամբ: Հավանաբար, խնդիրն այստեղ Հայաստանի հետ Ղազախստանի հարաբերությունը չէ, այլ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում Ռուսաստանի օրակարգային մտադրությունները:

Բանն այն է, որ Նազարբաևը մի քանի պատճառներից ելնելով՝ չէր ցանկանա գործնական ընթացք տալ այն հեռանկարներին, որ նկարագրել է Բորդյուժան, քանի որ դա ակնհայտորեն նշանակելու է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես իր աշխարհաքաղաքական դիմակայության ակտիվացող գործիք: Իսկ այդ առումով Ղազախստանը համաձայնելով եվրասիական անվտանգային կամ տնտեսական ինտեգրացիոն նախաձեռնություններին՝ այդուհանդերձ, և այս դեպքում՝ նաև բարեբախտաբար, դեմ է արտահայտվել դրանք աշխարհաքաղաքական դիմակայության գործիքի վերածելու մոսկովյան հավակնություններին:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: