Էլիտան հարսանիքների մեջ էր. Սերժ Սարգսյանը երկուսին էլ մասնակցել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի հայաստանյան էլիտան հարսանիքների մեջ էր․ «Ռենեսանս» ռեստորանում Վայոց Ձորի նախկին մարզպետ, Ջերմուկի «Հայաթ փլեյս» հյուրանոցում 25 միլիոն դոլար ներդրում կատարած Սամվել Սարգսյանի դստեր հարսանիքն էր, իսկ «Օջախում»՝ նախկին ոստիկանապետ, ՔԿՎ նախկին պետ Հայկ Հարությունյանի դստեր: Փեսաները քաղաքական էլիտայից չեն:

Սերժ Սարգսյանը մասնակցել է երկու հարսանիքներին էլ։ Սամվել Սարգսյանի հյուրերի թվում են եղել Արմեն Երիցյանը, Տարոն Մարգարյանը, «Ավշարի» Արայիկ Գրիգորյանը, մարզպետներ, Սուրիկ Խաչատրյանը, Ալիկ Սերգեյիչը: Իսկ քավորը եղել է Հեղինե Բիշարյանի որդին:

Թոշակի անցած Հայկ Արտյոմիչի դստեր հարսանիքին ներկա են եղել Սերժ Ազատիչը, Աղվան Գառնիկիչը, նախկին ոստիկաններ` Աշոտ Գիզիրյանի և Արարատ Մահտեսյանի ղեկավարությամբ»:

Today's most read news !
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
  • Ընդառաջ գնալը անհրաժեշտություն է
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
Comments
Loading...