Ի՞նչ պայմաններում են պահում Նաիրի Հունանյանին. նրան ոչ ոք չի այցելում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը խցակիցներ չունի։ Նա, իր դիմումի համաձայն, պահվում է առանձին խցում։ Նրան ոչ մի լրագրող չի այցելել՝ մեզ հայտնեց քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։

Իսկ ճի՞շտ է արդյոք, որ Նաիրի Հունանյանը հոգեկան շեղումներ և առողջական խնդիրներ ունի։ «Առողջական վիճակը բավարար է»,- պատասխանեց նա։

Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Հունանյանին ԱԱԾ-ում գտնվող կալանավայրից՝ «Երևան-Կենտրոնից», ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի վնասման խնդիրներով տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» և վիրահատել:

Նաիրի և Կարեն Հունանյանների միակ այցելուն հայրն էր՝ 1937թ. ծնված Հրաչիկ Հունանյանը, որը մահացել է 2012-ին, մայրն էլ տարիներ առաջ ջրահեղձ է եղել Եվպատորիայում: Նրանց փոքր եղբայրը՝ Արմեն Հունանյանը, ապրում է Եվպատորիայում»:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: