«Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է 22-ամյա ՀՀ քաղաքացի՝ բորտուղեկցորդուհուն կողոպտելու մեղադրանքով

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, որը Մոսկվայի կենտրոնում կողոպտել էր բորտուղեկցորդուհուն և նրա ընկերուհուն։ Ինչպես հաղորդում է 360 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին, հանցագործությունը կատարվել է հոկտեմբերի սկզբին։

«Պոլյոտ» ավիաընկերության բորտուղեկցորդուհին ընկերուհու հետ հանգստացել է Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում։ Տուն վերադառնալիս նրանք կանգնեցրել են մի ավտոմեքենա, որում գտվել են ծագումով Կովկասից երկու տղամարդ։

Հեռուստաալիքի տեղեկություններով` տեղ հասնելուց հետո կանայք ցանկացել են վճարել, երբ դիմացի նստատեղին գտնվող տղամարդը դանակի սպառնալիքով նրանցից դրամապանակ, ոսկյա շղթա և iPhone է վերցրել: Դրամապանակում եղել է մի քանի բանկային քարտ ու տարբեր արժույթներով գումար: Ընդհանուր վնասը կազմել է 383 հազար ռուբլի:

Հաղոդրագրության համաձայն՝ հանցագործներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին` «Շերեմետևո» օդանավակայանում: Պարզվել է, որ տղամարդը չունի մշտական բնակության վայր:

«Ձերբակալությունն իրականացվել է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 08:30-ին:

«Հանցագործը Հայաստանի 22-ամյա տղամարդ է»,- պատմել է հեռուստաալիքի զրուցակիցը:

Նշվում է, որ կողոպուտի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...