Latest 10 episodes

Արմավիրի մարզում 27-ամյա կինը ամուսնու եղբորը մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է մարզի գյուղերից մեկի 27-ամյա բնակչուհու գործի դատական քննությունը:

Նինա Թ.-ն (անունը փոխված է) մեղադրվում էր սուտ մատնություն կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 25-ին Նինա Թ.-ն ոստիկանությունում իրականությանը չհամապատասխանող սուտ հաղորդում է տվել, թե նույն օրը, գիշերվա ժամը 1-ն անց 30-ի սահմաններում իր տան հյուրասենյակում ամուսնու եղբայրը բռնություն է գործադրել իր նկատմամբ ու «իր կամքին հակառակ բնական ճանապարհով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ»:

Ծանր հանցագործության համար մեղադրելով ամուսնու եղբորը՝ Նինա Թ.-ն մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու դիտավորությամբ իր հայրական տանը անձամբ պատռել է իր շրջազգեստն ու ներքնազգեստը:

Պատռված շորերը նա հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, ներկայացրել է քննչական վարչություն ու հայտարարել է, որ բռնաբարության ժամանակ դրանք իր հագին են եղել ու պատռվել են բռնաբարողի՝ ամուսնու եղբոր կողմից:

Չնայած պատռված ներքնազգեստի առկայությանը՝ բռնաբարության փաստը չի հաստատվել:

Նինա Թ.-ն մեղադրվել է ծանր հանցագործության մեջ մարդուն սուտ մեղադրելու, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Դատարանում Նինա Թ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Նինա Թ.-ի խնամքին են մինչև 10 տարեկան 2 երեխաները: Նինան, իր հայտարարության համաձայն, վատառողջ է, տառապում է նևրոզով, տարել է ինսուլտ: Նա զբաղվում է հողագործությամբ, բնութագրվում է դրական:

Նինա Թ.-ն մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Նինա Թ.-ի վարքի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման վրա:

Today's most read news !
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Ռուսաստանը, Իրանը և Պարսից ծոցի երկրները. Sabr, Քուվեյթ
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
Comments