Latest 10 episodes

Ոչ նախագահն է մերը, ոչ վարչապետը, ոչ մեր իշխանությունն է մերը լինելու, ոչ մեր հարստությունը

Ընդամենը 3 միլիոն բնակչությամբ և մոտ 7 միլիոնանոց բազմաշերտ և զգալի ռեսուրսների տեր Սփյուռք ունեցող Հայաստանը թերևս ուներ ներկայումս աշխարհի ամենաօրինակելի երկրներից մեկը լինելու բոլոր հնարավորությունները: Նշում եմ ամենաօրինակելի, և ոչ` ամենաբարեկեցիկ, կամ կենսամակարդակով` ամենաբարձր, կամ տնտեսությամբ` ամենահզոր: Դրանք տարբեր են. կարելի է չլինել թվարկվածներից որևէ մեկը, սակայն լինել ամենաօրինակելի երկիրը: Հասկանալի է նաև, որ ասելով «ամենա», թերևս նկատի չունեմ բառի բուն իմաստով բացարձակություն, այլ մի աստիճան, որը կարող էր օրինակելի լինել անգամ բազում հաջողությունների և ձեռքբերումների հասած երկրների համար:

Իսկ ի՞նչ է օրինակելի երկիրը: Օրինակելի երկիրն այն է, որի քաղաքացիները ոչ թե փորձում են արագ հեռանալու ելքեր գտնել, այլ այդ երկրում են կառուցում իրենց և իրենց զավակների ֆիզիկական, նյութական և հոգևոր ապագան, ուր են գալիս ապրելու, և ոչ թե որտեղից փախչում են: Ակնհայտ է, որ 3 միլիոն բնակչություն ունեցող, և մեծ կապիտալի տեր 7 միլիոնանոց սփյուռք ունեցող երկիրը պետք է որ չունենար օրինակելիության նյութական բազայի կարիք:

Երկրի կարիքը հոգևոր և բարոյական բազան է, որն անցյալ 20 տարիների ընթացքում այդպես էլ դժբախտաբար չձևավորվեց, իսկ 1988-ի շարժմանն այդ բազայի նշմարված ծիլերը շատ արագ տրորվեցին, հատկապես պատերազմի ավարտից հետո, երբ վերացավ բնազդային արգելակների գործոնը` արտաքին ֆիզիկական վտանգը, ու «էլիտա» կոչվածն անձնատուր եղավ անարգել խրախճանքին:

Այժմ ևս, Հայաստանի առաջ նյութական բազայի վերականգնման խնդիրը չէ, որն այսպես թե այնպես առկա է իր ողջ սրությամբ և կենսական անհրաժեշտություն է ծայրահեղ աղքատության շեմին հասած հանրային զգալի շերտ ունեցող պետության համար: Այժմ Հայաստանի գլխավոր պրոբլեմը հոգևոր և բարոյական բազայի ձևավորումն է, ինչն իրականում երկրորդական է դարձնում նյութական բազայի հարցի սրությունը: Օրինակելի երկրի համար նյութական բազան արդյունք է, այլ ոչ` նախադրյալ կամ առավել ևս հիմք: Օրինակելի երկիրը ժամանակի ընթացքում հասնում է նյութական հաջողությունների, եթե կարողանում է հաջողել հոգևոր և բարոյական արժեհամակարգերի ցեմենտման գործում: Իսկ այդ արժեհամակարգերի առանցքում պետք է լինեին արդարությունը, քրիստոնեավարությունը, հավատն առ Աստված, հարգանքն Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդու հանդեպ:

Մի քանի հազարամյա քաղաքակրթությամբ և առաջինը քրիստոնեություն ընդունած լինելու հանգամանքով պարծեցող ազգի համար պետք է որ բարոյահոգեբանական այդ հենքը լիներ հեշտորեն հասանելի, վաղուց հաղթահարված, այլ ոչ` ուժերից վեր ընկալվող և ամեն վայրկյան մեր դուռը բախող խնդիր: Մինչդեռ այն եղավ հենց այդպիսին, նվազագույնը լինելու փոխարեն դարձավ «հայկական երազանք»։

Խոսքն ամենևին այն չէ, որ պետք է լինի համատարած գազոն ու թե բոլորը պիտի հավասար լինեն իրար, հարուստներ չլինեն և այլն: Խոսքն ինչպիսին լինելու մասին է, որովհետև քանի դեռ մենք չենք գցել մեր պետականության հոգևոր ու բարոյական հենքը, ոչ մեր ունեցած իշխանությունն է մերը լինելու, ոչ մեր ունեցած հարստությունը:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
Comments

Name: