Latest 10 episodes

Առաջին ու վերջին իշխանություն

Սասնա ծռերի» հուլիսյան գործողություններից հետո Կարեն Կարապետյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում հրավիրելուց հետո նախագահականում կատարած մի շարք ուշագրավ նշանակումները սկսում են ավելի առանցքային և կարևոր նշանակություն ունենալ մեր երկրի բնականոն ընթացքի համար, քան կարելի էր ենթադրել։ Կարեն Կարապետյանին Մոսկվայից բերելու օրերից սկսած Հայաստանում տեղի ունեցող գործընթացները զարգանում են անտրամաբանական կորով և շատ դժվար է տրամաբանական ընթացք գտնել ներքին կադրային վերադասավորումներում:

Միգուցե հենց դա է այն, ինչի վրա իր հաշվարկն է կառուցում Սերժ Սարգսյանը` անակնկալի բերել իշխանական համակարգին, և միևնույն ժամանակ կատարել առաջին հայացքից իրարամերժ քայլեր, որպեսզի համակարգը չհասցնի ադապտացվել որևէ մի իրավիճակի, չհասցնի որևէ սցենար կամ հետագծի նախանշել և շարժվել դրանով:

Այլ կերպ ասած, անցնղ ժամանակահատվածում մենք տեսանք, որ Սերժ Սարգսյանը բացահայտորեն պատերազմ է հայտարարել Հայաստանի իշխանական համակարգին, ինչը ենթադրում է թերևս երկու բան` կամ Սարգսյանն իր համար արդեն հստակ կառուցել է իշխանական ամուր համակարգ և այժմ պարզապես կատարում է փոխարինման մեխանիկական գործողությունը, կամ էլ Սարգսյանը համակարգում անելանելի վիճակում է հայտնվել և այլ ելք չկա, քան բացահայտ առճակատման գնալը:

Իհարկե երկրորդ տարբերակը մեղմ ասած քիչ հավանական է, որովհետև այդպիսի փոփոխություններից հետո մենք թերևս ականատես կլինեինք համակարգային հարվածների, որ կհասցնեին Սերժ Սարգսյանին: Սակայն տեսնում ենք, որ նա մեկ շաբաթ շարունակ ուղղակիորեն մատի վրա պտտեցնում էր պետական կառավարման համակարգը, այնպիսի արհեստավարժությամբ և ինքնատիրապետմամբ, ինչպես ասենք ինտերյերը կդասավորեն կամ կվերադասավորեն:

Այն, որ Սերժ Սարգսյանը 2017-ին ընդառաջ միանձնյա իշխանություն ձևավորելուն այլընտրանք չուներ որևէ դեպքում, ակնհայտ էր այն ճանապարհից, որով նա եկավ իշխանության: Սերժ Սարգսյանին միաձույլ մոնոլիտ իշխանությունը անհրաժեշտ էր այն պատճառով, որ նա այլևս չուներ սյուների համակարգ: Նա իշխանությունը կարող էր դնել ցրված սյուներից առավելագույնը մեկի վրա, հետևաբար իշխանությունն էլ պետք է մեկը լիներ: Եվ սա Սերժ Սարգսյանի համար ըստ էության ավելին է, քան իշխանության համար պայքարը: Սերժ Սարգսյանի համար սա պայքար է քաղաքական գոյության համար, որովհետև կորցնելով իշխանությունը նա այլևս դրան չի արող հավակնել որևէ կարգավիճակով կամ մասով, ի տարբերություն ասենք Ռոբերտ Քոչարյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի:

Սերժ Սարգսյանը իր հեռանալու դեպքում չի կարող այդպիսի հավակնություններ ունենալ, երբեք: Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը կարող են այլևս երբեք չգալ իշխանության, բայց նրանք իրենց պաշտոնները թողնելուց հետո այս կամ այն կերպ կարողացել են ռեալ հավակնություն դրսևորել վերադարձի համար: Իսկ ահա Սերժ Սարգսյանն այժմ իշխանությունը տնօրինում է թերևս առաջին և վերջին անգամ: Եվ ուրեմն պետք է ամենավայրենի օրենքներով ոչնչացնել Հայաստանում որևէ բան բարեփոխելու հույսը, պետք է ոչնչացնել երբևէ ժողովրդավար երկիր ունենալու հեռանկարը։

Այդ փոփոխությունները մեծ գին են պահանջում երկրից և Սերժ Սարգսյանից։ Երկրում նոր «Սասնա ծռեր» և Մարտի 1 հասունացնելուց առաջ Սերժ Սարգսյանը հուսանք հասկանում է, որ այս անգամ հետևանքների համար վճարելու են ոչ թե, կամ ոչ միայն անմեղ ոստիկանները, այլ իր անմիջական շրջապատը, եթե ոչ ավելին։

Today's most read news !
  • Ես պատրաստ եմ անգամ «стерва» խաղալ, բայց ոչ մամա. Յուլյա Ֆինկ
  • «Սուրբ Վալենտինը, մնացած օրերիս նման, ես անց եմ կացնում իմ միակ սիրո հետ». Սոֆի Մխեյան
  • Մխիթարյանը վատառողջ է
  • Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը նախատեսում են 2 մլն դոլար արժեցող հարսանիք
  • Ձերբակալվել են Վարդան Օսկանյանի որդին և ազգականը
  • Նորաձևության քննադատները Քանյե Ուեսթի նոր հավաքածուն «աղբ» են կոչել
  • Խորեն Լևոնյանը «Երգ երգոց»–ի 7-ամյակի մասին
  • «Հոպարնե՛ր, կոչ եմ անում վառոդը չոր պահել». Սերժ Սարգսյանը՝ երկրապահներին
Comments