ՀՀԿ-ի ներսում ամենամեծ ինտրիգը Հովիկ Աբրահամյանն է. նա «ախորժակի» պակաս չունի

«Ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի ԱԺ ընտրւթյուններում ՀՀԿ-ի ներսում կարևոր ինտրիգներից մեկը կապված է Հովիկ Աբրահամյանի հետ: Սերժ Սարգսյանը նախկին վարչապետի վերաբերյալ որոշում դեռևս չունի:

ՀՀԿ ԳՄ անդամ մի քանի գործիչների հայտնի է դարձել, որ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ԱԺ ընտրություններից հետո գլխավորել խորհրդարանը:

Նա վստահ է, որ եթե արտահերթ զարգացումներ չլինեն, 2018-ին հենց նա կարող է սահուն և անցնցում վարչապետի աթոռը փոխանցել նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտած Սերժ Սարգսյանին: Արգամիչը հույս ունի ՀՀԿ նախընտրական ցուցակում զբաղեցնել առաջին երեք հորիզոնականներից մեկը, հավանաբար՝ երրորդը՝ Սերժ Սարգսյանից և Կարեն Կարապետյանից հետո:

Եթե Աբրահամյանին հաջողվի «ամրագրել» ԱԺ նախագահի պաշտոնը, նա որոշել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջարկել Արփինե Հովհաննիսյանին, ում նա վստահ է, որ ԱԺ ընտրություններից հետո չի շարունակի արդարադատության նախարարի պաշտոնում:

ՀՀԿ ԳՄ-ում, սակայն, մինչ այս պահը, Հովիկ Աբրահամյանի այս ցանկություններին ժպիտով են արձագանքում»:

Today's most read news !
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
  • Եթե չկա ներքին լայն դիմադրություն
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
Comments

Name: