«Մարտին» կմասնակցեն գողականները. մտահոգիչ ևս մեկ փաստ ընտրություններից առաջ

Մեր տեղեկություններով Հայաստանի իշխող վերնախավը ռուսաստանաբնակ ծագումով հայ հանցագործներին հրահանգել է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել տեղում՝ Հայաստանում, մասնակցել հաջորդ տարի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանի ընտրական գործընթացներին մոտիկից ծանոթ մարդկանց համար երևի թե գաղտնիք չէ, որ հանցագործների մասնակցությունն այդ գործընթացներին ունենում է բավական զգալի տեղ: Մամուլի միջոցներում տարբեր տեղեկություններ են հրապարակվել, թե ընտրական գործընթացների ժամանակ ինչպես են ազատազրկման վայրերից ազատ արձակվում քրեական տարբեր հեղինակություններ ընտրական պրոցեսները տեղերում կանոնակարգելու համար: Եվ ահա այս ֆոնին վրա կարծես թե բավական հետաքրքրական է դառնում Ռուսաստանում բույն դրած հայ քրեականներին Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը։

Դատելով նախորդ ընտրություններից, պետք է վստահ լինել, որ քրեականներին կարող է գործելու շատ մեծ դաշտ տրվել: Չի բացառվում, որ 2008թ. ընտրությունների օրինակով, նույն քրեականների միջնորդությամբ, բանտերից ազատ արձակվեն քրեական հեղինակություններ, որպեսզի «ախպերների» հետ միասին ՀՀԿ-ի համար «ըստ կարգի և անհրաժեշտության» լուծեն ընտրության հարցերը։ Ավելին, «դրսից» եկած հանցագործները Հայաստանում ավելի անկաշկանդ են գործում և սովորաբար նրանց զսպող հանգամանքները շատ քիչ են լինում:

Չնայած Հայաստանում իշխանությունը վաղուց է, որ անցել է իբր «քաղաքականության ապաքրեականացման» և փորձում է քաղաքական տրամաբանությամբ հարաբերվել իր մրցակիցների հետ, սակայն կարծես թե պարզ է, որ ներկայիս իշխանությունը դեռ պատրաստ չէ կարևորագույն` ընտրությունների փուլում պահպանել իր այդ հանդուրժողականությունը և զերծ մնալ քրեական ասպեկտները քաղաքական նպատակներին ծառայեցնելու գայթակղությունից:

Համենայն դեպս, դժվար է պատկերացնել, որ իշխանությունը կարող է իրեն զրկել այդ այսպես ասած հուսալի գործիքից, եթե պարզ է, որ ներկայումս իշխանական հեղինակությունը մեղմ ասած բավարար չէ արդար ընտրության միջոցով անհրաժեշտ ձայներ ակնկալելու համար: Այնպես որ չնայած ներկայիս «գառան դիմակին», ամենևին անսպասելի կամ աներևակայելի չպետք է լինի իշխանության «գայլի դեմքը» ընտրությունների ժամանակ: Եվ այդ առումով հայ-ռուսական այսպես ասած քրեաբարտերային վիճակագրությունը կարող է տալ առնվազն որոշակի մտահոգությունների տեղիք, որոնք կարող են ցրվել միայն ընտրությունների շեմին համակարգային լուրջ փոփոխություններ արձանագրելու պարագայում, երբ երկրում կներդրվեն ընտրական գործընթացների քաղաքական գործիքակազմի անսասանությունը երաշխավորող մեխանիզմներ:

Today's most read news !
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
  • Ընդառաջ գնալը անհրաժեշտություն է
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
Comments
Loading...