Latest 10 episodes

Կարեն Կարապետյանը տրամադրված չէ Հայաստանի խնդիրներին նայել քաղաքական տեսանկյունից. քաղաքագետ

Քաղաքագետ Լևոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ էրեկ մի շարք ակտիվ ֆեյսբուքյան օգտատերերի, լրագրողների, քաղաքագետների հետ հրավիրված էի վարչապետի հետ հանդիպմանը:

Քաղաքագետը մասնավորապես գրել է.  «Նախօրոք ասեմ, որ որևէ հարց չեմ տվել, չնայած մի քանի հարց նախապատրատել էի: Չեմ տվել, որովհետև հանդիպման ֆորմատն ու վարչապետի կեցվածքը չէին դրդում այդ հարցերը տալ: Պատճառը ՝ Կարեն Կարապետյանը տրամադրված չէ Հայաստանի խնդիրներին նայել քաղաքական տեսանկյունից, դրանք իր համար ոչ ներքաղաքական են, ոչ էլ առավել ևս աշխարհաքաղաքական, նրա համար խնդիրները մենեջմենթի մեջ են: Իսկ ես մտածում եմ այլ կերպ ՝ Հայաստանի խնդիրների պատճառը ոչ կոռուպցիան է, ոչ Սաշիկը, ոչ համատիրության բառադի աշխատանքը, ոչ դաժան հարկայինի տեսուչը. դրանք հետևանքներ են. կան հիմնարար հարցեր ՝ ղարաբաղյան հիմնախնդիր, հայ-թուրքական հարաբերություններ, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի հետ հարաբերություններ: Եթե այս հիմնարար խնդիրները չեն դրվում օրակարգում և փոխարենը կենտրոնանում ենք ներքին ռեսուրսով աշխատանքային արդյունավետություն ապահովելու վրա, ամենաազնիվ մղումների դեպքում ունենում ենք փխրուն փոփոխություններ 5-7 տոկոս դիապազոնում: Իսկ այս հիմնախնդիրներից առնվազն երեքը ՝ Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը ի տարբերություն մյուս երկուսի, եթե ոչ ամբողջովին ի նպաստ մեզ կարգավորվող են, ապա քաղաքական համապատասխան ծրագրի ու կամքի դեպքում առավել հասանելի են էական արդյունքներ գրանցելու համար, մասնավորապես Իրանը և իրանական գազը:

Ընդհանրապես Հայաստանի վարչապետի պաշտոնում այդպես էլ ներդաշնակ թեկնածու Բագրատյանից բացի չի եղել՝ ներդաշնակ այն իմաստով, որ պատկերացնի ոչ միայն տնտեսությունը, այլև պետական քաղաքականությունն ու իր ներկայացրած ուժի քաղաքական տեսլականը:

Եղել են կամ քաղաքականությունից հեռու պրոֆեսիոնալ տեխնոկրատներ, կամ խիստ քաղաքականացված, բայց տնտեսությունից անտեղյակ մարդիկ, ովքեր կառավարել են ձեռքով, մեխանիկական եղանակով, խուսափել են համակարգերից ու մոդելներից: Եվ քանի որ տեխնոկրատները քաղաքական ինտրիգներից հեռու են մնացել, հենց այդ ինտրիգների ձեռամբ էլ դուրս են եկել պաշտոնից:

Կարեն Կարապետյանը հրաշալի գիտի ինչ է տնտեսությունը, բավական ազնիվ ու համարձակ գնահատականներ է տալիս հայաստանյան հասարակության բառադիությանն ու լոդրությանը, ինչը շատ պաշտոնյաներ վախենում են անել, համոզված է, որ եթե աշխատի թափանցիկ, որոշումները բացատրի հասարակությանը, ապա ամեն ինչ կստացվի: Բայց չի ցանկանում քաղաքական օրակարգերի մեջ մտնել: Իսկ վարչապետի պաշտոնը ոչ միայն ֆորմալ, այլև փաստացի հենց քաղաքական պաշտոն է: Կարծում եմ՝ երկար տարիների հաջող փորձառությունը կոմերցիոն ոլորտում խանգարում է Կարապետյանին վարչապետի քաղաքական պաշտոնում:

Լևոն Մարգարյանը գրառման վերջում նաև տեղադրել է «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցը՝ հետևյալ հետգրությամբ. «Այս հարցազրույցս հրապարակվել էր նախքանն վարչապետի հետ հանդիպումը, բայց դնում եմ հիմա: Ուզում էի տեսնել, արդյոք պատկերացնումներս մոտ են իրականին, թե ոչ»:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: