Ուորլիքը գնում է, իսկ Հայաստանի որակները կամ անորակությունը՝ մնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ դեկտեմբերի 31-ին թողնում է թե՛ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը, թե՛ դիվանագիտական ծառայության աշխատանքը պետդեպարտամենտում։ Այսպիսով՝ Մինսկի խմբի համանախագահությունում ԱՄՆ-ը կունենա նոր համանախագահ։

Ավելորդ է խոսել համանախագահությունում ԱՄՆ դերակատարության կարևորության մասին, և ըստ այդմ՝ նոր համանախագահի հեռանկարը հարց է առաջացնում, թե արդյոք դա կենթադրի՞ նաև ԱՄՆ քաղաքականության, մարտավարության կամ ռազմավարության որոշակի փոփոխություն Մինսկի խմբի համանախագահությունում։ Ընդ որում, այստեղ երևի թե հարկ է արձանագրել, որ Մինսկի խմբի համանախագահություն ասվածը ավելի լայն հասկացություն է և լիովին համարժեք չէ Ղարաբաղյան կարգավորում հասկացությանը։

Ստեղծված լինելով այդ կոնտեքստում՝ Մինսկի խմբի համանախագահությունը ժամանակի ընթացքում, ըստ էության, վերածվել է երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի մասնակցությամբ որոշակի ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստ ունեցող գործընթացի, որտեղ քննարկվող հարցերը ավելի լայն են և դուրս զուտ Ղարաբաղյան կարգավորման ֆորմատից։

Եվ այս տեսանկյունից, իհարկե, հարկ է արձանագրել նաև այն, որ հունվարից ԱՄՆ-ը ոչ միայն նոր համանախագահ է ունենալու Մինսկի խմբում, այլ նաև ունենալու է ընդհանրապես նոր նախագահ, պետության նոր առաջին դեմք և նոր վարչակազմ։ Առայժմ նոր վարչակազմի հնարավոր կադրային կազմն է որոշակիանում, և այդ կազմի գործունեության ուղղությունները դեռևս մնում են ընդամենը անուններից բխող դատողությունների և կանխատեսումների շրջանակում, քանի որ դեռևս չկան ավելի կոնկրետ պաշտոնական հայտարարություններ։

Մի բան կարծես թե ավելի ու ավելի հստակ է դառնում, որ նոր վարչակազմի գլուխ հանդիսացող նախագահ Թրամփը էապես տարբերվելու է նախընտրական թիմի գլուխ հանդիսացող թեկնածու Թրամփից։ Ինչպե՞ս է տարբերվելու՝ դա, իհարկե, բաց հարց է, այդ թվում և՛ Մինսկի խմբի համանախագահության լայն քաղաքական ֆորմատում՝ ընդհանրապես, և՛ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ մասնավորապես։

Պետք է հիշատակել նաև այն, որ բոլորովին վերջերս համանախագահի փոփոխություն է տեղի ունեցել նաև ֆրանսիական կողմում։ Փաստորեն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2017 թվականին հանդես կգան նոր համանախագահներով, չի բացառվում նաև, որ 2017-ի կեսից այլևս նոր նախագահ ունենա նաև Ֆրանսիան, որտեղ նախագահի ընտրություն է լինելու, և գործող նախագահ Օլանդի վերընտրության շանսը այդքան էլ մեծ չէ։

Այսպիսով ամերիկյան և ֆրանսիական կողմերը փաստորեն հայտնվել են որոշակի անցումային փուլում, ինչը, իհարկե, բացի նոր հեռանկարների վերաբերյալ հարցադրումներից՝ նաև բերում է հարցեր՝ կապված զուտ այդ փուլի հետ։

Արդյոք կա՞ն վտանգներ, որ անցումային այդ փուլում Ռուսաստանը կարող է օգտվել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միգուցե ուշադրության որոշակի թուլացումից և փորձել հանդես գալ որոշակի նախաձեռնություններով, որոնք, իհարկե, մեղմ ասած, հուսադրող չեն կարող լինել Հայաստանի համար՝ հաշվի առնելով վերջին մի քանի տարիների փորձը։ Այդ տարիներին միայն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիմադրության շնորհիվ է Հայաստանը կարողացել զերծ մնալ ռուսական անցանկալի և վտանգավոր նախաձեռնողականությունից։

Եվ այս առումով, իհարկե, համանախագահների փոփոխության գործընթացի և դրա առաջ բերած հարցադրումների ֆոնին գալիս ենք ամենաառանցքային եզրահանգման, որ մեծ հաշվով գլխավոր խնդիրը այս առումով այն չէ, թե ով է փոխվում, այլ այն, թե ինչպես է փոխվում Հայաստանը։ Ընդ որում, և՛ ընդհանրապես՝ որպես պետություն, և՛ մասնավորապես՝ որպես պետություն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր դավանած մոտեցումների և փիլիսոփայության տեսանկյունից։

Խնդիրն այն է, որ եթե Հայաստանը չի փոխում իր պետական որակները և ըստ այդմ՝ եթե շեշտակիորեն չի փոխում իր ինքնիշխանության պոտենցիալը, ապա խոշոր հաշվով որևէ արտաքին օժանդակությամբ վտանգներից խուսափելը կարող է լինել զուտ մարտավարական էֆեկտ՝ այն պայմաններում, երբ Հայաստանի որակներից և ըստ էության երկու տասնամյակ շարունակ վարվող ղարաբաղյան քաղաքականությունից եկող ռազմավարական վտանգը ոչ միայն պահպանվելու է, այլ նաև շարունակելու է խորանալ։

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...