Latest 10 episodes

Պրիմիտիվ քարոզչության պտտվող կարուսելը

Հայաստանում հայտարարվող փոփոխությունները, որ հնչում են իշխանության շուրթերից, աչքի են ընկնում մի կանոնավոր հատկանիշով` իշխանության այս կամ այն բարձրաստիճան ներկայացուցիչները սկսում են հասարակական այս կամ այն շերտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ։ Դրանք սովորաբար բացատրվում, պայմանավորվում են իրավիճակին ծանոթանալու, այսպես ասած` հասարակության հետ կապը պահելու անհրաժեշտությամբ։ Այդ հատկանիշը դրսևորվում է նաև այժմ, երբ իշխանությունը հայտարարել է փոփոխությունների հերթական փուլի մասին, որ տեղի է ունենում հոկտեմբերից սկսած։ Դրա ընթացքում տեղի են ունենում նաև հանդիպումներ։ Զուգահեռ, բոլորովին վերջերս մամուլում աշխույժ քննարկման առարկա դարձավ կառավարությունում գործող մի ՊՈԱԿ-ին տարեկան հատկացվող 192 միլիոն դրամի թեման։ Սոցցանցերում եղավ բուռն արձագանք, կապված այն բանի հետ, որ կառավարությունը, փաստորեն, հարկատուների հաշվին պահում է կառույց, որը հենց նույն հարկատուների աչքին պետք է իրականացնի կառավարության սոցցանցային քարոզ։

ՊՈԱԿ-ն արձագանքեց, թե դրամները սոցցանցային գրառումների համար չեն, այլ հասարակություն-կառավարություն կապն ապահովելու, ձեռքը, այսպես ասած՝ զարկերակի վրա պահելու, կառավարության համար հանրային տրամադրությունները հասանելի պահելու համար։ Տրամաբանական բացատրություն է։ Լավ է, երբ կառավարությունը փորձում է մշտապես զգալ հասարակության տրամադրությունները, պահել կապը հասարակության հետ։ Թեև, նորմալ պետություններում դա տեղի է ունենում ընտրությունների միջոցով, ոչ թե հարկատուների առանց այդ էլ սուղ միջոցների հաշվին։ Բայց, տվյալ պարագայում օրինակը հետաքրքրական է դառնում հանրային տարբեր շերտերի հետ հանդիպումների ֆոնին։ Եթե կառավարությունը 192 միլիոն դրամով պահում է կառույց, որի խնդիրը հասարակության հետ կապի զարկերակ ապահովելն է, ապա որն է հանրային տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպումների իմաստը` «պրիմիտիվ քարոզչությունից» բացի։ Չէ որ ստացվում է, որ վարչապետը չի վստահում 192 միլիոն դրամ ծախսող կառույցին, դրա ապահոված կապին, և անձամբ է շփումներ ունենում հանրային տարբեր շերտերի հետ։ Այդ դեպքում որն է 192 միլիոն դրամ արժեցող կառույց պահելու նպատակը։

Ընդհանուր առմամբ պարզ է, որ թե՛ կառույցի, թե՛ հանդիպումների լինել-չլինելը սկզբունքորեն չի փոխելու որևէ վիճակ, որովհետև այդ ամենն ընդամենը հետևանք է Հայաստանում առկա մի պարզ իրողության` ընտրական ինստիտուտի բացակայության։ Իշխանությունը փորձում է անել քայլեր, որոնց կամ ուղղակի, կամ ենթագիտակցված նպատակը ընտրության ինստիտուտի, այսինքն կառավարության` իշխանության հանրային հաշվետվողականության հիմքի բացակայության փոխարինումն է։ Իշխանություն երևույթի հանրային հաշվետվողականության հիմքը ընտրության ինստիտուտն է, երբ հասարակության քվեն է որոշում, թե ով է լինելու իշխանություն և ով է լինելու ընդդիմություն։ Այդ հիմքը հնարավոր է փոխարինել զանազան բուտաֆորիաներով, ընդ որում դրանց համար գտնելով իսկապես հնչեղ, նույնիսկ թե՛ առաջին, թե՛ երկրորդ և թե՛ անգամ երրորդ հայացքներից տրամաբանական ձևակերպումներ, փաթեթավորումներ։ Սակայն այդ ամենը գործնականում չեն կարող փոխարինել իշխանություն երևույթի հանրային հաշվետվողականության հիմքին, եթե իշխանությունը հենց սկզբից համոզված է, գիտե, որ ինքն իր համար բացառում է ընտրության միջոցով հեռանալու հավանականությունը։ Հենց այդտեղ էլ ամեն ինչ ավարտվում է։ Հանրային տարբեր շերտերի հետ հանդիպումները վկայում են հենց ավարտի, ոչ թե սկզբի մասին։ Որովհետև, փոփոխությունների սկիզբ Հայաստանում պետք է լինի, և կարող է լինել ոչ թե այն, որ հասարակությունը սկսի մոտիկից տեսնել իշխանության դեմքը, այլ, որ հասարակությունը սկսի մոտիկից տեսնել և զգալ, շոշափել իշխանության գործը։

Հասարակությունը հարկեր է վճարում իշխանական հսկա ապարատը պահելու համար, բայց պարզվում է այդ ապարատը չի տիրապետում իրավիճակին, հասարակությանը հուզող խնդիրներին և առաջանում է այդօրինակ հանդիպումների անհրաժեշտություն։ Եվ եթե դրանց նպատակը «պրիմիտիվ քարոզչությունը» չէ, ապա կոլեկտիվ հանդիպումների նախաձեռնությունները հարց են առաջացնում, թե էլ ինչի՞ համար է հասարակությունը հարկեր վճարում և պահում տարեկան միլիարդավոր դրամներ արժեցող պետական ապարատն ու դրա տարաբնույթ բաժինները, եթե հետո պետք է նստի ու առաջին դեմքերին պատմի իր խնդիրների մասին։ Իհարկե մյուս կողմից ակնառու է, որ պետական ապարատը պարզապես անկենսունակ է և սնվելով հարկատուների փողերից, իրականում բացարձակապես չի տիրապետում հարկատուների խնդիրներին և դրանք չի համարում իրենը։ Բայց այդ դեպքում գուցե պետք է սկսել այդ ապարատը արմատապես փոխելուց, եթե նպատակը գործ անելն է, առաջ շարժվելը, ոչ թե դրա տպավորություն թողնելը։

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • ՀՀԿ-ն կգնա դաշինքով, ինչպես միշտ
Comments

Name: