Լավագույն ավանդույթները շարունակվում են. Ստեփանակերտը խմբակցություն կունենա՞ նոր ԱԺ-ում

Հայաստանին սպասվող կարևորագույն ընտրություններից ամիսներ առաջ քաղաքական դաշտն առայժմ անորոշության մեջ է։ Դաշինքների վերաբերյալ տարատեսակ քննարկումներից զատ՝ որոշ կուսակցապետեր, որոնք այս կամ այն դաշինքով մասնակցել են 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին և այսօր ունեն պատգամավորական մանդատ, այլևս չեն կարողանա նույն կերպ տեղ զբաղեցնել վեցերորդ գումարման Ազգային ժողովում։

Մասնավորապես, Հրանտ Բագրատյանի, Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած կուսակցությունները ծանր վիճակում են հայտնվել։ Դեպի ՀԱԿ և «Ժառանգություն» ճանապարհները տարաձայնությունների պատճառով կարծես փակ են, իսկ մնացած ուժերի հետ գործակցության մասով խանգարում են նեղ անձնական ամբիցիաները։

Մեր տեղեկություններով՝ այս երկու պատգամավորները ապագա խորհրդարանում հանդես կգան միասին՝ նոր ուժի ձևավորմամբ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատուր Քոքոբելյանը և Հրանտ Բագրատյանը օրերս եղել են Արցախում։ Արցախի իշխանություններին՝ նախագահ Բակո Սահակյանին և վարչապետ Արայիկ Հարությունյանին առաջարկել են առաջիկա ԱԺ ընտրություններում իրենց հովանավորությամբ հանդես գալ, առաջարկել են, որ ցուցակն էլ գլխավորի ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը։ Այսինքն՝ ապագա խորհրդարանը ունենա Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հովանավորությամբ խմբակցություն, որն իր առաջնային գործունեությունը կծավալի հօգուտ Արցախի։ Նախատեսվում էր, որ այս գործիչներից զատ՝ ԼՂՀ իշխանությունների համաձայնությամբ կարող են ներառվել ևս 4-ը։

Գառնիկ Իսագուլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն առաջիկա ընտրություններին մասնակցելու որոշում առայժմ չունի։ Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների հովանավորությամբ ստեղծվելիք ուժին, Իսագուլյանը նշեց, թե պաշտոնական Լեռնային Ղարաբաղն առանձին պետություն է և Հայաստանի ներաղաքական իրադարձություններին չի միջամտի. «Իսկ ընդհանրապես ես կարծում եմ, որ բոլորի առաջնային խնդիրն էլ պետք է լինի Լեռնային Ղարաբաղը, գուցե տարբեր մոտեցումներ ունենան Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ, բայց որ դա պետք է առաջնային հարց համարեն և միշտ տարբեր հարթակներում բարձրացնեն այդ հարցը՝ միանշանակ է։

Ուժեր կան, որ այսօր ասում են՝ Ղարաբաղին օգնություն ցույց մի տվեք, մարզ է և այլն. Բնականաբար, ես չեմ ցանկանա, որ նման մարդիկ լինեն խորհրդարանում, և ոչ ոք չի ցանկանա։ Բայց այն, որ կոնկրետ Արցախի իշխանությունները նման բան նախաձեռնեն՝ իրականությանը չի համապատասխանում։ Ես հիմա աշխատում եմ Լեռնային Ղարաբաղում և կարծում եմ՝ բավականին արդյունավետ։ Եթե առաջիկայում անհրաժեշտություն կամ ցանկություն լինի, ինչ-որ կերպ կդրսևորեմ, և եթե տեղափոխվեմ Հայաստան, առաջնայինը ինձ համար կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ես չգիտեմ՝ ում նկատի ունեք, միգուցե ինչ-որ մարդկանց մոտ կա նման ցանկություն, բայց այն, որ ԼՂ իշխանությունները դա նախաձեռնեն՝ բացառում եմ»։

Հ.Գ. Գառնիկ Իսագուլյանի համաձայնությունը՝ մասնակցելու այս «պրոյեկտին», թերևս քիչ հավանական է, քանի որ վերջինս ի տարբերություն, օրինակ, Խաչատուր Քոքոբելյանի՝ արտաքին քաղաքական արևմտամետ կողմնորոշում չունի, իսկ առաջիկա խորհրդարանում քաղաքական ուժերի արտաքին քաղաքական կողմնորոշումը լինելու է ներքաղաքական գաղափարախոսություններից ոչ պակաս որոշիչ հանգամանք։

Today's most read news !
  • Էրոտիկ աղջիկներ եւ շքեղ ավտոմեքենաներ՝ Նորոյի նոր տեսահոլովակում
  • Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը
  • Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել
  • Հետաքրքիր մանրամասներ հայ աստղերի փարիզյան մրցանակաբաշխությունից
  • Քարդաշյանների ընտանիքը անվտանգության ծառայությունից օգտվում է շուրջօրյա
  • 1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում հայտնի «շունբազը» ատրճանակի կրակոցներով սպանվել է իր տան շքամուտքում
  • Սիրուշոյի և PicsArt-ի համագործակցությամբ նոր հավելված է ստեղծվել
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
Comments

Name: