Latest 10 episodes

Եվրամիության ցավը հասկանալի է նաև Հայաստանին, իսկ Հայաստանինը ԵՄ-ի՞ն

Եվրախորհրդարանը նախօրեին բանաձև է ընդունել ռուսական պաշտոնական պրոպագանդային հակադարձելու անհրաժեշտության մասին, իսկ ռուսական պրոպագանդայի այսպես ասած՝ ծանր հրետանի և հիմնական միջոցներ են դիտվել «Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքը, «Սպուտնիկ» գործակալությունն ու «Ռոսսոտրուդնիչեստվո» կառույցը, որը լավ հայտնի է նաև Հայաստանում իր գործունեությամբ։ Եվրամիությունում ռուսական քարոզչությանը հակադարձելու խնդիրը հրատապ է դարձել արդեն երկար ժամանակ, և տևական ժամանակ քննարկումներ էին ընթանում այդ խնդրին հակադարձելու ուղղությամբ։ Ռուսական քարոզչության խնդիրը Եվրամիությունից առավել սուր զգացվում է Հայաստանի համար։ Բանն այն է, որ եթե Եվրամիությունը թվարկում է այդ մի քանի լրատվամիջոցները, ապա Հայաստանի դեպքում ռուսական քարոզչության ծիրում են բացի հենց ռուսական լրատվամիջոցներից, նաև հայկական իշխանական լրատվամիջոցները, որոնք գտնվում են պաշտոնական Երևանի տեղեկատվական քաղաքականության ազդեցության տակ։ Ընդ որում, Հայաստանի դեպքում նույնիսկ դժվար է ասել` ռուսական լրատվամիջոցներն են ավելի ագրեսիվ իրենց քարոզչության մեջ, թե հայկական իշխանական տեղեկատվական ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներն են հանդես գալիս ռուսական քարոզչության առավել ակտիվ և ագրեսիվ ծավալներով։ Այս խնդիրը Հայաստանում առաջիկայում սպառնում է սրվել, հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները, և ոչ միայն։

Բանն այն է, որ 2017-ի գարնանը նաև սպասվում է Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրում, և շատ հավանական է, որ այս սպասվելիք իրադարձությունը ևս հայտնվի ռուսական քարոզչության ուշադրության կենտրոնում, և փորձ կարվի պարզապես այս անգամ էլ տապալել կամ գոնե արժեզրկել այս կարևոր իրադարձությունը։ Միով բանիվ, Հայաստանի համար առավել քան հասկանալի է այն մտահոգությունը, որ արտահայտված է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում։ Եվ Հայաստանն առավել քան կարիք ունի ռուսական միակողմանի կամ առնվազն գերիշխող քարոզչությանը հակադարձելու միջոցների և միջոցառումների։ Եվ այդ հարցում Հայաստանն ու Եվրոպան ըստ էության բնական դաշնակիցներ են, Հայաստանի տեղեկատվական դաշտն առողջացնելու, տեղեկատվական դաշտում հավասարակշռության վերականգնման, Հայաստանի հասարակությանը անհրաժեշտ տեղեկատվական այլընտրանքներով անհրաժեշտ կամ առնվազն համարժեք ծավալով ապահովելու հարցում։ Վերջին հաշվով, սա նաև ըստ էության անվտանգության հարց է, և ոչ միայն Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության, այլ նաև Եվրամիության անվտանգության հարցը, քանի որ Եվրոպայի անվտանգությունն անցնում է նաև Կովկասով, և հետևաբար, ռուսական պաշտոնական քարոզչության քայքայիչ ազդեցությանը պետք է դիմակայել հենց Հայաստանից, այդ հարցում գործընկեր լինելով Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու այն քաղաքական ուժերին, որոնք Հայաստանը տեսնում են ոչ թե ռուսական ոչ միայն պետական քաղաքականության և մտածողության վասալի, այլ ինքնիշխան, արդիական պետության կարգավիճակում, որը լիարժեք գործընկեր կարող է լինել թե՛ Եվրոպայի, և թե՛ նույն Ռուսաստանի կամ ցանկացած որևէ այլ պետության համար՝ հանդիսանալով միջազգային անվտանգության լիարժեք և կանխատեսելի սուբյեկտ։

Today's most read news !
  • Լուսի.«Ես, ամուսինս, Արամ MP3-ն երանի էինք տալիս Էրիկին»
  • Լիկա Սալմանյան.«Երբ ես կրեմ հարսի զգեստ… »
  • Համացանցում են հայտնվել Քիմ Քարդաշյանի՝ նախկինում չհրապարակված ներքնազգետով լուսանկարները
  • Անկեղծ կադրեր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր հոլովակից
  • Արփինե Հովհաննիսյանի և իր պաշտոնավոր մոր ունեցվածքը
  • Ծովինար Մարտիրոսյան.«Ներկաները «կերան» ինձ
  • Քիմ Քարդաշյանն Օբամային հրաժեշտ է տվել նրա հետ համատեղ լուսանկարների հրապարակմամբ
  • Ինչքան մնաց Հովիկ Աբրահամյանի վերադարձին
Comments

Name: