Սերժ Սարգսյանը նահանջում է, թե՞ սեղմվում

«Գելլափ Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հրապարակել է սոցհարցման տվյալներ, ըստ որոնց՝ իր հանրային վարկանիշով Կարեն Կարապետյանը առաջ է Սերժ Սարգսյանից։ Սա իհարկե զարմանալի ցուցանիշ չէ, դժվար է ասել, թե Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներից ով կարող է Սերժ Սարգսյանից ավելի ցածր հանրային վարկանիշ ունենալ` դատելով նրա պաշտոնավարման արդյունքներից։ Մյուս կողմից, դժվար է ասել նաև, թե ով կարող է Կարեն Կարապետյանից ավելի բարձր վարկանիշ ունենալ, դատելով նաև ընդդիմության վերջին տարիների արձանագրած իրողությունների ոչ այնքան մխիթարական պատկերից։

Այնուհանդերձ, հրապարակված ցուցանիշներում ոչ այնքան ուժերի հարաբերակցությունն է խնդիրը, որքան դա հրապարակելու հանգամանքը ինքնին։ Զարմանալի չէ, որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանից առաջ է։ Զարմանալի է, որ այդ մասին հրապարակավ հայտարարվում է, հատկապես նկատի ունենալով այն, որ Հայաստանում նմանօրինակ սոցիոլոգիական հարցումները և հրապարակումները որպես կանոն լինում են իշխանության աչալուրջ վերահսկողության տակ և պատահական չէ, որ դրանք միշտ, տարբեր հարցերում արձանագրում են հենց իշխանության օգտին առկա պատկերներ։

Եվ ուրեմն, նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Հայաստանում իշխանությունը փոխվում է և այլևս այն գտնվում է Կարեն Կարապետյանի ձեռքին։ Ընդ որում ուշագրավ է, որ հարցումը փաստորեն նախորդում է ՀՀԿ-ին անդամագրվելու վարչապետի դիմումի մասին պաշտոնական հայտարարությանը։

Այսինքն, Կարեն Կարապետյանը ՀՀԿ մտնում է արդեն որպես իշխանությո՞ւն։ Սա հարց է, որը չունի միարժեք պատասխան կամ երկարաժամկետ պատասխան։ Կամ, հարցն ինքնին պատասխան է մեկ ուրիշ հարցի` նախընտրական ՀՀԿ-ն գլխավորելու է Կարեն Կարապետյանը և պարզապես տեղի է ունենում այդ իրողության այսպես ասած՝ սոցիոլոգիական նախապատրաստությունը։

Եվ այստեղ է, որ առաջանում է ժամանակի խնդիրը և հետաքրքիր է, թե ինչ կպարզվի օրինակ 2017 թվականի կեսին արվելիք որևէ հարցման դեպքում, կամ 2017-ի նոյեմբերին արված հարցմամբ` Սերժ Սարգսյանը կարո՞ղ է շրջանցած լինել Կարեն Կարապետյանին այդ ժամանակ, թե ոչ։ Խոսքն իհարկե չակերտավոր շրջանցման մասին է։ Այսինքն, հարցը հետևյալն է` Սերժ Սարգսյանը նահանջում է, թե՞ սեղմվում է զսպանակի նման, անհրաժեշտ պահին բացվելու համար։

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: