Վանաձորում 2 բնակչի դանակահարելու համար մեղադրանք է առաջադրվել 17-ամյա պատանուն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներումձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Վանաձորի խաղասրահում երկու անձիդանակահարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անչափահասը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016 թվականի հունիսի 8-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունիցհաղորդում էր ստացվել առ այն, որ «որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության ենդիմել Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչ, 1997թ. ծնված Արշակ Պողոսյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Մերուժան Եղինյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀքրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացված անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող միշարք հանգամանքներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը: Նախնական քննության տվյալներով՝ տուժողները դեպքի օրը՝ 2016 թվականի հունիսի 8-ին, գտնվել են Վանաձորքաղաքի խաղասրահներից մեկում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել՝ սեղանի թենիսի գնդակը դիպչելու և այդկապակցությամբ ներողություն չխնդրելու պատճառով։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝նշված վիճաբանության ժամ անակ Վանաձոր քաղաքի անչափահաս բնակիչը սուր ծակող-կտրող գործիքով երկուանգամ հարվածել է Արշակ Պողոսյանին և մեկ անգամ՝ Մերուժան Եղինյանին՝ վերջիններիս առողջությանըպատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս և դիմել փախուստի: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը 2016 թվականի հունիսի 14-ին որոշում է կայացրել՝ անչափահասինորպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Վերջինս հայտնաբերվել է ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլ քաղաքի օդանավակայանի գծային բաժնի իրապահների կողմից ևտեղափոխվել Հայաստան։ Նոյեմբերի 25-ին անչափահասին Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմիցմեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: