Latest 10 episodes

Զինծառայողը սուտ հաղորդում է տվել, որ զորանոցում իր նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ են կատարվել

Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց որոշում Գրիգոր Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

1996 թվականին ծնված Գրիգոր Մ.-ն հանցավոր արարքի կատարման պահին եղել է ժամկետային զինծառայող, շարքային: Ներկայումս նա զորացրվել է:

2016 թվականի մարտի 11-ին Գրիգորը հաղորդում է տվել, թե 2016 թվականի մարտի 6-ի գիշերը, ժամը 4-ն անց 30-ի սահմաններում դասակի զորանոցում համածառայող, շարքային Է. Ս.-ն բռնություն գործադրելու սպառնալիքով, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ:

Կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի քննությամբ, սակայն սեքսուալ բռնի գործողությունների կատարումը չի հաստատվել:

Նախաքննության մարմինը որոշում է կայացրել Է. Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, քրեական գործի վարույթը կարճել:

Միաժամանակ Գրիգոր Մ.-ին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Գրիգոր Մ.-ն զինծառայությունն իրականացրել է երկու զորամասում:

Համաձայն առաջին զորամասի վարչակազմի կողմից տրված բնութագրի՝ Գրիգոր Մ.-ն ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես անբարեխիղճ ու անկարգապահ զինծառայող: Հրամանները կատարել է թերացումներով: Ֆիզիկապես առողջ է, հոգեպես՝ կայուն…

Երկրորդ զորամասի վարչակազմը Գրիգոր Մ.-ին այլ բնութագիր է տվել առ այն, որ նա եղել է կարգապահ զինծառայող, ժամանակին ու առանց թերացումների է կատարել հրամանները, բնավորությամբ հանգիստ է…

Ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Մ.-ն ընդունել է, որ սուտ մատնություն է կատարել, իրեն մեղավոր է ճանաչել ու միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:

Գրիգոր Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու դատապարտվել է 1 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը: Նա խնդրել էր բեկանել մեղադրական դատավճիռը, «իրադրության փոփոխության» հիմքով Գրիգոր Մ.-ին ազատել քրեական պատասխանատվությունից:

Այս պահանջի բավարարումը անհնարին լինելու դեպքում պաշտպանը խնդրել էր Գրիգոր Մ.-ի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան, նրան իրական ազատազրկման չդատապարտել:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը: Ամբաստանյալն իր ծառայակցին սուտ մեղադրել էր ծանր արարքի համար, որը առնչվում էր ինչպես ծառայակցի, այնպես էլ, ինչու՝ ոչ, իր պատվին ու արժանապատվությանը…

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 1 տարի ազատազրկումով, թողնվեց անփոփոխ:

Պատժի սկիզբը կհաշվվի ամբաստանյալին փաստացի արգելանքի տակ առնելու պահից՝ երբ դատական ակտերն օրինական ուժ ստանան:

Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments