Latest 10 episodes

Արարատ Խանդոյանի նկատմամբ կարգապահական տույժ են կիրառել ու տեղափոխել պատժախուց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին նոյեմբերի 24-ին տեղափոխել են պատժախուց։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Վերջինս նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։

«Թե ինչու է Արարատ Խանդոյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվել, ես դա չգիտեմ, տեղյակ չեմ։ Նկատողություն են նրան տվել և նա հինգ օր պետք է այդ պատժախցում գտնվի։ Ես բողոքներ եմ ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության նախարարին և քրեակատարողական վարչության պետին, որպեսզի ծառայողական քննություն իրականացնեն և պարզաբանեն, թե ինչ հիմքով են Արարատ Խանդոյանին նման պատժախուց տեղափոխել , ինչպես նաև խնդրել եմ, որ իրավունքի խախտումը վերացնեն և այլ պատժախուց տեղափոխեն՝ ավելի բարվոք վիճակում»,-նշեց փաստաբանը։

Վերջինս առանց մանրամասնելու միայն հավելեց, որ ինքն անձամբ այդ պատժախցի պայմանները չի տեսել, իրեն Արարատ Խանդոյանն է պատմել, թե ինչ պայմաններում է հիմա նա գտնվում։

«Ես գրել եմ իմ բողոքում, որ Արարատ Խանդոյանը առողջական շատ լուրջ խնդիրներ ունի, նա լյարդ չունի, փայծաղ չունի, նախկինում 12 անգամ հրազենային վիրավորում է ստացել և նման խնդիրներ ունեցող անձին տեղափոխելը համարվում է անմարդկային վերաբերմունք, հուսով եմ, որ հնարավորինս շուտ կարձագանքեն, նրա առողջական վիճակը հաշվի առնելով՝ գոնե բարվոք խուց պետք է տեղափոխեն։ Իսկ եթե մինչև երկուշաբթի չպատասխանեցին, ապա ես երկուշաբթի կհանդիպեմ իմ պաշտպանյալին և հենց նրանից տեղեկատվություն կստանամ, թե ինչ վիճակում է գտնվում»,-ասաց նա։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Արարատ Խանդոյանին են այցելել ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները։
Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
Comments

Name: