Խժռողների, ասպատակողների և մոնստրների համագումարը

Այսօր համագումար է անցկացնում իշխող Հանրապետական կուսակցությունը: Ինչպես ՀՀԿ բոլոր մյուս համագումարներում, այս մեկին ևս չեն տրվելու Հայաստանի շարքային քաղաքացիներին հուզող ամենակենսական հարցերի պատասխանները: Փոխարենը օրակարգում է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի, նորընծա չորս նախարարների և շուրջ 7 հազար ստիպողաբար ՀՀԿ-ին անդամակցելու դիմումներ գրած ՀՀ քաղաքացիների և ՀՀԿ ղեկավար կազմում կառուցվածքային փոփոխությունների հարցն է։ Որ նախագահ է վերընտրվելու Սերժ Սարգսյանը՝ նույնքան ակնառու է, որքան, ասենք, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարների ընտրությունը: Որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ելույթ է ունենալու փոփոխությունների և բարեփոխումների մասին՝ դա նույնպես ակնառու է, և այնքան, որքան ակնառու է այն, որ նրա նախկին ելույթների բովանդակությանը համարժեք կյանքում որևէ փոփոխություն այդպես էլ չի կատարվել ու կատարվում: Փոխարենը՝ փոփոխություններ կատարվելու են ՀՀԿ-ում, և այդ փոփոխությունները բավական հետաքրքրական տենդենցներ են հուշում:

2000 թվականից իշխելով Հայաստանում, ՀՀԿ-ն խժռեց քաղաքական տարածքի նորանոր տիրույթներ: Այլ կերպ ասած՝ Հանրապետականն աստիճանաբար վերածվեց «մոնստր» կուսակցության, ինչը, ըստ էության, երևի թե այն միակ բանն է, որ իրականություն է դառնում Սերժ Սարգսյանի ելույթներից:

Խոսքը, մասնավորապես, ՀՀԿ նախորդ համագումարներից մեկում նրա ունեցած ելույթի մասին է: «Հանրապետական կուսակցությունը քաղաքական առաջնորդից պետք է վերածվի հասարակական-քաղաքական առաջնորդի… Այսինքն՝ կուսակցությունը պետք է դառնա այն Հայաստանի մոդելը, որն ուզում ենք կառուցել: Նման կուսակցության հեղինակությունն անվիճարկելի է, հզորությունն` անկասելի, իսկ հաղթանակը` դրականորեն փոխվող Հայաստանը»,- հայտարարում էր Սերժ Սարգսյանը 2009թ.՝ ասելով նաև, որ եկել է խոսքի ու գործի հակասությունը վերացնելու ժամանակը: Եվ այդ առումով ՀՀԿ-ն իսկապես արեց այն, ինչ ասում էր, այսինքն՝ պատրաստվում էր էլ ավելի ծավալվել, ինչի վկայությունն էլ կուսակցական օրգանների ընդլայնումն էր:

Սակայն ընդլայնվելուց ու քաղաքական դաշտի նորանոր սուբյեկտներին «ասպատակելուց» հետո հետո էլ մի քանի հարյուր հազար անդամ ունեցող քաղաքական ուժի մեջ չհայտնվեցին տարբեր կարծիքներ ու տեսակետներ ունեցող խմբեր և թևեր, որոնք կարող էին գոնե գաղափարական միևնույն շրջանակում բանավեճ ծավալել օպտիմալ քաղաքականության մշակման համար՝ հասարակությանը թե ծառայելով որպես այլակարծության և ազատության օրինակ, թե այդպիսով հավաստելով, որ խոսքերն ընդամենը օդ նետված փուչիկներ չեն:

Կուսակցությունը, անկախ անվանումից, որ իր ներսում չի կարողանում ապահովել բանավեճի մշակույթ, չի կարողանում ապահովել կարծիքի և խոսքի հրապարակային ազատություն, չի կարողանում գործնականում ցույց տալ, որ ինքն ուժեղ է իրական բազմակարծությամբ, ներկուսակցական ժողովրդավարության մեխանիզմներով, ոչ թե անհատի պաշտամունքով, անկարող է իրականացնել վերափոխման և արդիականացման պետական քաղաքականություն:

Today's most read news !
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: