Կասեցնել մահաբեր ընթացքը

Եթե Հայաստանում սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների այս տեմպը շարունակվի, ապա երևի թե մոտ ապագայում մենք երանի ենք տալու արտագաղթին, մենք ինքներս ենք մարդկանց, մեր համերկրացիներին համոզելու, որ ինքնասպանվելու փոխարեն ուղղակի արտագաղթեն, հեռանան երկրից:

Որովհետև եթե հեռանան, արտագաղթեն, ապա հույս կա, որ գոնե երկրում իրավիճակի փոփոխությունից, ժողովրդավարության հաստատումից, Հայաստանը սահմանադրական, սոցիալական, արդար և ազատ պետություն դարձնելուց հետո կարող ենք մեր հեռացած հայրենակիցներին համոզել հետ գալ և ամրացնել Հայաստանը: Իսկ երբ նրանք սպանվում, ինքնասպան են լինում, դառնում են դժբախտ պատահարի զոհ, ապա նրանց այլևս անհնար է հետ բերել: Իսկ ներկայումս ինքնասպանությունների վիճակագրությունն այնպիսին է, որ վերը նկարագրված հեռանկարը թվում է ավելի ու ավելի իրական: Սա ողբերգություն է, ազգային անվտանգության հարց, որը պետք է արժանանա պետական ամենաբարձր մակարդակի ուշադրության:

Հայաստանը հասել է հատակին, ու թող ցինիկ և անպատեհ չհնչի, բայց կարծես թե ինքնասպանությունները հենց դրա վկայությունն են, երբ մեր քաղաքացիները, մեր համերկրացիները մեկ առ մեկ բախվում են այդ հատակին ու կորցնում կյանքը: Գույները չեմ խտացնում, դրանք խտանում են իրենք իրենց: Հայաստանում մեռնում է ամեն ինչ` մարդը, բնությունը, ազատությունը, իրավունքը, հույսը: Ամեն անգամ այդ մասին ահազանգերը ընկալվել են որպես գույների խտացում, ամեն անգամ թվացել է, որ իրավիճակն իրականում այնքան էլ վատ չէ, որքան թվում է, ամեն անգամ պատասխանատուները մտածել են, որ մարդիկ միշտ էլ հարմարվում են, որ Նոր տարվա տոներին միշտ էլ իրար են խառնվում ու լցնում շուկաները: Ի՞նչ պետք է լինի, ի՞նչ իրավիճակ պետք է հաստատվի, որ ի վերջո փոխվի այդ ընկալումը, որ ի վերջո պարզ լինի, որ այլևս Հայաստանը դարձել է «դիահերձարանի» պես մի բան, որտեղ շնչելը դառնում է անհնար:

Լավ, հիմա վատ չէ, հիմա ծայրաստիճան վատ չէ, հիմա հատակում չենք, բա սրանից ավելի վատը ո՞րն է, սրանից ավելի հատակին մոտ լինելը ո՞րն է: Ինչպես բարոն Մյունհաուզենն էր ասում հայտնի ֆիլմում, մի՞թե անպայման պետք է սպանել մարդուն` համոզվելու համար, որ նա ողջ էր: Մի՞թե երկիրը պետք է մեռնի վերջնականապես, որպեսզի համոզվենք, որ իրավիճակն իսկապես ծայրահեղին էր հասել, ու պետք էր սթափվել, պետք էր տագնապել և քայլեր ձեռնարկել անհապաղ: Կարծես թե իշխանությունն ինքն էլ գիտակցում է երկրի ծանրագույն վիճակը: Երբ լսում ես Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, հաճախ նաև այլոց ելույթները, ապա կարծես թե կասկած չի մնում, որ այդ մարդիկ ամբողջությամբ պատկերացնում են իրավիճակի ծայրահեղությունը, պատկերացնում են, որ հետ գնալու տեղ այլևս չկա, կամ իջնելու տեղ այլևս չկա: Բայց երբ այդ ելույթներից հետո տեսնում ենք կատարվող գործերը, ապա իրավիճակի ծանրության գիտակցումը դառնում է կասկածելի, հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ մարդիկ իրապես պատկերացնում են ծանր վիճակը, թե՞ պարզապես փորձում են ելույթներով տոն տալ հասարակությանը, իսկ իրական կյանքում շարունակել իրենց իշխանության տոնը:

Today's most read news !
  • Վերջին 2 ամիսների ցուցանիշները հուշում են, որ մեր ուղղությունը ճիշտ է վերցրած
  • Վարչապետ. Ես ուզում եմ, որ մեր վեճը լինի գաղափարական
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Հայաստանի իշխանության կապիտալ նորոգումը
Comments

Name: