Latest 10 episodes

Քանի գրոշ արժեն Սերժ Սարգսյանի ելույթները

Երբ 2010 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ՀՀԿ 20-ամյակի նվիրված հանդիսավոր արարողության ընթացքում, իշխանական քարոզչությունն այդ ելույթը անմիջապես փորձեց ներկայացնել որպես Հայաստանում բարեփոխումների լուրջ գործընթացի վճռական մեկնարկ:

Ամեն ինչ արվում էր հասարակությանը համոզելու համար, որ Սերժ Սարգսյանը ձեռքը խփել է սեղանին ու ասել. «Վերջ, հերիք եղավ, բոլ եղավ»: Հասարակությունը հայտնվեց բավական ծանր դրության մեջ:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի ելույթի տեքստը իսկապես այդպիսին էր: Նա իսկապես բավական կոշտ գնահատական տվեց երկրում առկա տնտեսա-քաղաքական, սոցիալական վիճակին, կոռուպցիայի և կաշառակերության վտանգավոր չափերին:

Ավելին, եթե այդ ելույթը կարդար Հայաստանի իրավիճակին մի քիչ անծանոթ մարդ, ապա կարող էր մտածել, թե դա ոչ թե գործող նախագահի, այլ ընդդիմության առաջնորդի ելույթ է: Հասարակությունը մտածեց, թե գուցե իսկապես իշխանությունը գիտակցել է, որ երկրում առկա վիճակն այլևս հասել է այնպիսի մի աստիճանի, որ իշխանությունն արդեն առաջինն է մնալու փլատակների տակ: Հանրության այդ մտորումները որոշակիորեն ոգևորեցին իշխանական քարոզչությանը, և երևի թե այդ ոգևորության բովում էլ չնկատեցին, թե ինչպես են որոշակի սահմաններ գծում ելույթի ազդեցությունը տեսնելու համար:

Տարբեր կալիբրի իշխանական գործիչներ սկսեցին հայտարարել, թե կանցնի երկու-երեք ամիս, և հասարակությունը գործնականում կզգա Սերժ Սարգսյանի ելույթի ազդեցությունը:

Շուտով՝ առաջիկա օրերին, կլրանա ելույթի վեցերորդ տարին: Անցած ժամանակահատվածի ընթացքում հասարակությունը ոչ թե ավելի ու ավելի հակվեց այն մտքին, որ իսկապես Հայաստանում տրված է լուրջ բարեփոխումների մեկնարկ, այլ աստիճանաբար հասկացավ, որ ելույթի տաք հետքով ձևավորված իր ակնկալիքները անիմաստ և զուր էին:

Անցած ժամանակահատվածի ընթացքում տեղի չի ունեցել բացարձակապես որևէ նշանակալից, քիչ թե շատ հիմնավոր իրադարձություն, իշխանության որևէ խորքային քայլ, որը կվկայեր, որ իշխանությունն իսկապես որոշել է լուրջ բարեփոխումների միջոցով էապես թեթևացնել Հայաստանում առկա ծանր վիճակը, լիցքաթափել սոցիալ-հոգեբանական, տնտեսա-քաղաքական ճգնաժամն ու նպաստավոր պայմաններ ստեղծել հիմնավոր և խորքային զարգացման գործընթացներ սկսելու համար: Փոխարենը ընթացիկ ամռանը ականատես եղանք նախադեպը չունեցող իրադարձության՝ Երևանի կենտրոնում երկու շաբաթ շարունակվում էր «Սասնա ծռերի» երկշաբաթյա դրաման։

2010թ.-ից ի վեր, ՀՀԿ համագումարներում և նախագահականի ընդունելություննի ժամանակ հնչած դատարկ ելույթները կոռուպցիայի և կաշառակերության դեմ իրական, լուրջ պայքարի մասին ոչինչ չեն նշանակում, ոչ մի արժեք չունեն, այլապես Հայաստանում գոնե վերջին ամիսներին՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության շատ անդամների դեմ քրեական վարույթներ պետք է մեկնարկած լիներ: Մինչդեռ դրանք չկան: Դրանց փոխարեն շարունակում է աղմուկ հանել ոստիկանությունը և իշխանության բոլոր օղակներն ընդհանրապես՝ հետապնդելով բոլոր այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն բողոքել, պայքարել, ընդվզել իշխանության ապաշնորհության դեմ, ովքեր կհանդգնեն այս օրերին ՀՀԿ-ի ծրագրերին դեմ գնալ, բոյկոտել ավագանու Գյումրիի և Վանաձորի նիստերը, ովքեր պարզապես չեն համաձայնի աջակցել նորելուկ պաշտպանության նախարարի բերած ամոթալի օրինագիծը, ոչ մի դեպքում չեն միանա իշխանության պսևդոբարեփոխումներին, ովքեր պարզապես կմասնակցեն ընդդիմության հանրահավաքներին, իրավունքի և ազատության համար պայքարին։

Կարելի է շարունակել, իհարկե, այն բոլոր երևույթների թվարկումը, որոնք, լինելով երկրի, քաղաքացիների համար գերվտանգավոր, Սերժ Սարգսյանի ելույթին հաջորդած վեցամյակի ընթացքում ոչ միայն չեն թուլացել, նվազել, պակասել, այլ նույնիսկ ավելի ուժգնացել են, ստացել են առավել հանդուգն դրսևորումներ:

Հետևաբար, վեց տարվա վաղեմության այդ ելույթը ոչ այլ ինչ էր, քան Տարեմուտի մի գեղեցիկ հեքիաթ, որի ավարտը թեև հայտնի չէ, թե ինչ է լինելու, բայց շարունակությունն ակնհայտորեն բարի չէ, մեղմ ասած՝ բարի չէ:

Համենայն դեպս, եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես այժմ, ապա ավարտը ինչ-որ մեկի համար հաստատ բարի չի լինելու` կա՛մ իշխանության համար, կա՛մ հասարակության և պետության համար:

Today's most read news !
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
Comments

Name: