La Stampa-ն հրապարակել է Պուտինի հոդվածը՝ Ռուսաստանին վստահելու կոչով

Իտալական La Stampa պարբերականը հրապարակել է Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ՝ «Եկել է Ռուսաստանին վստահելու ժամանակը. ընդհանուր ճակատ ընդդեմ ահաբեկչության» վերտառությամբ հոդվածը։ Այնտեղ ասվում է, որ փոխադարձ անվստահության բեռը խանգարում է գտնել արդյունավետ պատասխաններ իրական սպառնալիքներին։ Հոդվածում ասվում է, որ դեռևս սառը պատերազմի ժամանակներում ստեղծված ՆԱՏՕ-ի բլոկը այդպես էլ չի ադապտացվել նոր պայմաններին՝ չնայած բոլոր հայտարարություններին։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում և շատ այլ երկրներում։ Հետաքրքրիր է՝ որտե՞ղ են ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի արդյունքները։ Ընդհանուր առմամբ, եթե մենք նայենք ողջ աշխարհին, տարածաշրջանային մակարդակով առանձին շրջաններում մենք հասել ենք որոշակի արդյունքների, սակայն ահաբեկչության դեմ պայքարն ընդհանուր առմամբ չի պսակվել հաջողությամբ, և սպառնալիքը շարունակում է աճել»,-ասվում է հոդվածում։

Հրապարակումն իրենից ներկայացնում է միջազգային խնդիրներին նվիրված Վալդայան ֆորումում Պուտինի ելույթի մի մասի թարգմանություն։

Պուտինի կարծիքով՝ նման իրավիճակը հետևանք է քառորդ դար առաջ որոշ պետությունների էլիտաների կողմից արված սխալ, հապշտապ և ինքնավստահ ընտրության։

Իր ելույթում Պուտինը կոչ է արել վերադառնալ ՄԱԿ-ի Կանոնադրությանը որպես միջազգային հարաբերությունների անկյունաքարի։

Today's most read news !
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
Comments