ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Արարատ Խանդոյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն քրեակատարողական հիմնարկում այցելել են ՊՊԾ գնդի զավթման գործով կալանավորված Արարատ Խանդոյանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, անհապաղ այց է կատարվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները քրեակատարողական հիմնարկի պատժախցում առանձնազրույց են ունեցել Արարատ Խանդոյանի հետ, ուսումնասիրել նրա պահման պայմանները:

Առանձնազրույցի ընթացքում՝ Ա. Խանդոյանը նշել է, որ թեև իրեն տրամադրվել է էլեկտրական ջեռուցիչ, այդուհանդերձ պատժախցում ցուրտ է: Պարզվել է, որ ապակին կոտրված է և այդ հատվածն Ա.Խանդոյանը բարձով է ծածկել: Արարատ Խանդոյանը տեղեկացրել է նաև իր մոտ հիվանդությունների առկայության մասին:

Արձանագրելով պատժախցի պատուհանի ապակու կոտրված լինելու հանգամանքը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից տեղում բարձրացվել է խնդիրը: Քրեակատարողական հիմնարկի կողմից նույն օրը խցի պատուհանին տեղադրվել է նոր ապակի՝ լուծելով հարցը:

Ա.Խանդոյանի հարցով Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ քննարկում է տեղի ունեցել նաև այսօր, կարևորվել է բժշկի այցի անհրաժեշտությունը, որը տեղի կունենա երկուշաբթի առավոտյան:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է մուտքագրվել նաև փաստաբանի բողոքը՝ Ա.Խանդոյանի հայտարարության պատճենի հետ միասին: Բողոքի հիման վրա Արդարադատության նախարարությանն ուղղված գրությամբ բարձրացվել են Ա.Խանդոյանի ու նրա փաստաբանի նշած հիվանդությունների պայմաններում պատժախցում Արարատ Խանդոյանի գտնվելու, ինչպես նաև համապատասխ ան բժիշկների խորհրդատվության կազմակերպման հարցերը»:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: